Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ...

 

 

040.0273.300499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 1999 թվականի թիվ 273

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով այն, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 1999 թվականի ապրիլի 29-ի վճռով Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի 1999 թվականի ապրիլի 27-ի առաջին նիստում մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրությունները ճանաչվել են անվավեր, ինչպես նաև առաջին նիստում չեն ընտրվել մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար, և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 36 հոդվածի 7-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Սլավիկ Հովհաննիսյանին:

2. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Զավեն Գրիգորյանին:

3. Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի քարտուղար նշանակել Սյունիքի մարզային ընտրական հանձնաժողովի անդամ Տիգրան Աթայանին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.1999
N 273
Որոշում