041.0227.160499
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1999 թվականի թիվ 227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 30 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի փետրվարի 4-ի N 64 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողում «359» թիվը փոխարինել «368» թվով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի կառուցվածքները հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն» տողով: