Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541 ...

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2012 թվականի N 3149-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 1541-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով`

1. Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի «Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման գործընթացների կանոնակարգման մասին» N 1541-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով հաստատված N 1 և N 2 հավելվածների 1-ին կետերը և 2-րդ կետի 2-րդ ենթակետը «37-րդ» բառից հետո լրացնել «,43-րդ և 43.1-րդ» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.

i

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածը լրացնել «Հրաչյա Մուրադյան Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական» բառերով.

3) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հանձնարարել Երևանի քաղաքապետի 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 5299-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Հրաչյա Ռաֆիկի Մուրադյանին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքերում աճուրդի կամ մրցույթի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ինքնակամ կառույց իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելուց հետո, 1-օրյա ժամկետում ուղարկել հանձնաժողով: Ընդ որում` կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնաժողովի կողմից փաստաթղթերի փաթեթը վերադարձվում է աշխատանքային խմբի ղեկավարին:».

4) որոշման 4-րդ կետը`

i

ա) «համաձայնագրեր» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի)» բառերով,

բ) լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ, 43-րդ և 43.1-րդ կետերով նախատեսված դեպքերում Երևանի քաղաքապետի անունից գույքի օգտագործման տրամադրման կամ օտարման պայմանագրեր և համաձայնագրեր կնքելու լիազորությունը վերապահել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Ռաֆիկի Մուրադյանին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Երևանի քաղաքապետ
11.04.2012
N 3149
Որոշում