Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0258.220499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 1999 թվական թիվ 258

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան և Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բռնադատվածների հիշատակի օրը նշել հունիսի 14-ին:

2. Հայաստանի Հանրապետությունում իրականացված զանգվածային բռնագաղթի 50-ամյակը պատշաճ մակարդակով նշելու համար ստեղծել միջգերատեսչական հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Դ. Զադոյան          - ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ հարցերի

                          նախարար (հանձնաժողովի նախագահ)

    Գ. Եգանյան          - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

                          (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

    Հ. Հարությունյան    - ՀՀ ներքին գործերի և  ազգային անվտանգության

                          նախարարի առաջին տեղակալ

    Պ. Սաֆարյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Վ. Չալդրանյան       - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  

                          սպորտի նախարարի տեղակալ

    Ա. Թոփուզյան        - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Հ. Կարապետյան       - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                          գրահրատարակչության վարչության պետ

    Կ. Արեյան           - երևանի  քաղաքապետի տեղակալ

    Վ. Բարխուդարյան     - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                          ակադեմիկոս-քարտուղար

    Ա. Ադիբեկյան        - պրոֆեսոր

    Յու. Խոջամիրյան     - Ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ

    Ռ. Գրիգորյան        - «Հուշամատյան» ընկերության վարչության նախագահ

    Գ. Մարյանյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու,

                          սոցիալական հարցերի վարչության բաժնի պետ

                          (հանձնաժողովի քարտուղար)

 

3. Հանձնաժողովին`

ա) հաստատել զանգվածային բռնագաղթի 50-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ծրագիրը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.1999
N 258
Որոշում