040.0250.220499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1999 թվականի թիվ 250
i
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության «Մոսկովյան վիրտուոզներ» համույթի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի ներդրումը ռուս-հայկական հասարակական-քաղաքական ու մշակութային կապերի զարգացման գործում և նկատի ունենալով Հայաստանում նրա բարեգործական գործունեությունը, աղետի գոտու երաժշտական դպրոցների աշակերտներին, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողներին Սպիվակովի անվան կրթաթոշակների նշանակումն ու այլ օժանդակությունը, ինչպես նաև աշխարհում հայ երաժշտական արվեստի պրոպագանդման, Հայաստանի և հայության հիմնախնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման հարցում ունեցած ավանդը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վ. Սպիվակովի համար Երևան քաղաքում սահմանված կարգով բնակարան գնելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել համապատասխան գումար` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից: