040.1366.061112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 2012 թվականի N 1366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1116-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման N 1 հավելվածի «I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
«1. Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
2. Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը` մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում` միայն վիրահատական ընդհատման միջոցով:
3. Մինչև 22 շաբաթական ժամկետը` բժշկական և սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է բժշկական հաստատությունում մշտապես գործող մասնագիտական հանձնաժողովի որոշման հիման վրա` կնոջ համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներով սահմանված ցուցումներին համապատասխան:
4. Հղիության արհեստական ընդհատման վիրահատություն, այդ թվում` հղիության վաղ ժամկետներում, կատարվում են միաժամանակ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների առկայության դեպքում:
5. Հղիության դեղորայքային արհեստական ընդհատումը կատարվում է մանկաբարձական կամ գինեկոլոգիական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում` ցերեկային ստացիոնարի պայմաններում:».
i
2) որոշման N 5 հավելվածի 1-ին կետի «գ» ենթակետում «42 օր» բառերը փոխարինել «63 օր» բառերով.
i
3) որոշման N 6 հավելվածի «I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթականը)» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Հղի կնոջ հետազոտման ծավալները` հղիության վաղ (մինչև հղիության
12 շաբաթականը) ժամկետներում
1. Անամնեզի հավաքում, ընդհանուր առողջական վիճակի և հակացուցումների
գնահատում
2. Հղիության ժամկետի որոշում, երկձեռքանի գինեկոլոգիական
հետազոտություն, իսկ կասկածելի դեպքերում` էխոսկոպիա
3. Լրացուցիչ հետազոտություններ` ելնելով կնոջ ընդհանուր առողջական
վիճակից և բժշկական ցուցումներից
4. Արյան խմբի և ռեզուս-պատկանելության որոշում, եթե դրանք անհայտ են:»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ