Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1999...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՆԱ ...

 

 

040.0240.200499

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 1999 թվականի թիվ 240

 

i

ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1999 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 10 խմբի 07 ենթախմբով («07. Համաշխարհային բանկի կողմից տրամադրված միջոցներով իրականացվող գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրին ՀՀ կառավարության մասնակցություն») նախատեսված ծախսերից կրճատել 60 մլն դրամ` նույն չափով ավելացնելով 08 խմբի 01 ենթախմբով (»01. Բնակարանային շինարարություն, ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն») նախատեսված ծախսերը` Ստեփանավան և Նոր Արտամետ բնակավայրերում փախստականների համար ՄԱԿ-ի կողմից կառուցվող առանձնատնային թաղամասում հաղորդակցուղիների նախագծային և շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 20-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.1999
N 240
Որոշում