040.0223.150499
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 1999 թվականի թիվ 223
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 615 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 557 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում
1. Ուժը կորցրած ճանաչել`
i
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» N 615 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 5-ի N 143 որոշման խմբագրությամբ) 7-րդ կետը.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նախաառաքումային ստուգման համակարգի ներդրման համար միջազգային մրցույթ հայտարարելու մասին» N 557 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` «Մաքսատուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի 9-րդ կետի համաձայն, մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի արժեքի որոշման կարգի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 15-ից: