Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐ ...

 

 

040.1291.151012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հոկտեմբերի 2012 թվականի N 1291-Ն

 

i

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի N 443-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ութամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման հավելվածում նշված ակտերի մշակման ծրագիրը:

(2-րդ կետը փոփ. 25.04.13 թիվ 412-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի հոկտեմբերի 10-ի

N 1291-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |        Նորմատիվ տեխնիկական ակտերի անվանումները                  |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

| 1 |                               2                                 |

|___|_________________________________________________________________|

|   |            I. Կոնստրուկտորական փաստաթղթեր                       |

|___|_________________________________________________________________|

|1. |Կոնստրուկտորական փաստաթղթերի տեսակները և  լրակազմությունը        |

|___|_________________________________________________________________|

|2. |Տեքստային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ           |

|___|_________________________________________________________________|

|3. |Տեքստային փաստաթղթեր                                             |

|___|_________________________________________________________________|

|4. |Մասնագիր                                                         |

|___|_________________________________________________________________|

|5. |Գծագրերի կատարման կանոններ                                       |

|___|_________________________________________________________________|

|6. |Տեխնիկական պայմաններ: Կազմման, շարադրման և  ձևակերպման  կարգ     |

|___|_________________________________________________________________|

|7. |Էսքիզային նախագիծ                                                |

|___|_________________________________________________________________|

|8. |Օպտիկական արտադրանքների գծագրերի և  սխեմաների կատարման կանոններ  |

|___|_________________________________________________________________|

|9. |Կոնստրուկտորական փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու կարգ     |

|___|_________________________________________________________________|

|10.|Շահագործման փաստաթղթեր                                           |

|___|_________________________________________________________________|

|11.|Վերանորոգման փաստաթղթեր                                          |

|___|_________________________________________________________________|

|12.|Շահագործման փաստաթղթերի կատարման կանոններ                        |

|___|_________________________________________________________________|

|13.|Էլեկտրական սխեմաների կատարման կանոններ                           |

|___|_________________________________________________________________|

|14.|Փաստաթղթերի ստուգման, համաձայնեցման և  հաստատման կարգ            |

|___|_________________________________________________________________|

|   |II. Արտադրանքի մշակման և  արտադրության կազմակերպման համակարգ     |

|___|_________________________________________________________________|

|1. |Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` գիտահետազոտական       |

|   |աշխատանքների կատարման կարգ                                       |

|___|_________________________________________________________________|

|2. |Գիտահետազոտական աշխատանքների կատարման կարգ                       |

|___|_________________________________________________________________|

|3. |Ռազմական նշանակության արտադրատեսակների համար անհրաժեշտ նյութերի  |

|   |մշակման և  արտադրությունում ներդնելու կարգ                       |

|___|_________________________________________________________________|

|4. |Տակտիկատեխնիկական (տեխնիկական) առաջադրանք` փորձակոնստրուկտորական |

|   |աշխատանքների կատարման կարգ                                       |

|___|_________________________________________________________________|

|5. |Նմուշների ստեղծման փորձակոնստրուկտորական աշխատանքների կատարման   |

|   |կարգ: Ընդհանուր դրույթներ                                        |

|___|_________________________________________________________________|

|6. |Նմուշների բաղադրիչ մասերի ստեղծման փորձակոնստրուկտորական         |

|   |աշխատանքների կատարման կարգ                                       |

|___|_________________________________________________________________|

|7. |Ռազմական տեխնիկայի մշակման և  արդիականացման համար թույլատրվող    |

|   |արտադրանքների և  նյութերի սահմանափակ ցուցակների մշակման,         |

|   |հաստատման և  կիրառման կարգ                                       |

|___|_________________________________________________________________|

|8. |Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումներ               |

|___|_________________________________________________________________|

|9. |Արտադրատեսակների փորձնական նմուշների փորձարկումների ծրագրերի և   |

|   |մեթոդիկաների մշակման կարգ                                        |

|___|_________________________________________________________________|

|10.|Արտադրանքն արտադրությունում ներդնելը: Հիմնական դրույթներ         |

|___|_________________________________________________________________|

|11.|Հեղինակային ուղեկցում: Հիմնական դրույթներ                        |

|___|_________________________________________________________________|

|12.|Երաշխիքային պարտավորություններ: Հիմնական դրույթներ               |

|___|_________________________________________________________________|

|13.|Սերիական արտադրանքի փորձարկման և  ընդունման կարգ                 |

|___|_________________________________________________________________|

|14.|Բյուլետենների բացթողման և  դրանցով աշխատանքների անցկացման կարգ   |

|___|_________________________________________________________________|

|15.|Ռեկլամացիաներ (վնասապահանջներ) ներկայացնելու և  բավարարելու կարգ |

|___|_________________________________________________________________|

|   |III. Ծրագրային փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ      |

|___|_________________________________________________________________|

|1. |Ծրագրի տեքստը: Բովանդակությանը, ձևակերպմանը  և  որակի հսկմանը    |

|   |ներկայացվող պահանջներ                                            |

|___|_________________________________________________________________|

|2. |Ծրագրի նկարագրությունը: Բովանդակությանը, ձևակերպմանը  և  որակի   |

|   |հսկմանը ներկայացվող պահանջներ                                    |

|___|_________________________________________________________________|

|   |IV. Տեխնոլոգիական փաստաթղթերին ներկայացվող ընդհանուր պահանջներ   |

|___|_________________________________________________________________|

|1. |Մշակման փուլեր և  տեսակներ                                       |

|___|_________________________________________________________________|

|   |V. Ռազմական նշանակություն ունեցող ապարատներին, սարքերին,         |

|   |սարքվածքներին և  սարքավորումներին ներկայացվող ընդհանուր          |

|   |տեխնիկական պահանջներ, ստուգման և  փորձարկման մեթոդներ            |

|___|_________________________________________________________________|

|1. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Հուսալիության պահանջներ                     |

|___|_________________________________________________________________|

|2. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Մեխանիկական, կլիմայական և  բիոլոգիական,     |

|   |հատուկ միջավայրի և  տիեզերական ճառագայթների իոնիզացնող           |

|   |ներգործությունների նկատմամբ ամրության, դիմացկունության և         |

|   |կայունության պահանջներ                                           |

|___|_________________________________________________________________|

|3. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Փորձարկումների անցկացման ընդհանուր կանոններ |

|   |և  կազմ                                                          |

|___|_________________________________________________________________|

|4. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Մեխանիկական ներգործությունների նկատմամբ     |

|   |ամրության, դիմացկունության և  կայունության պահանջներին           |

|   |համապատասխանության գնահատման մեթոդներ                            |

|___|_________________________________________________________________|

|5. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Կլիմայական ներգործությունների նկատմամբ      |

|   |կայունության պահանջներին համապատասխանելու փորձարկումների մեթոդներ|

|___|_________________________________________________________________|

|6. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Ավիացիոն տեխնիկայի սարքավորումների          |

|   |փորձարկումների մեթոդիկաներ` արտաքին մեխանիկական և  կլիմայական    |

|   |ներգործությունների դեպքում                                       |

|___|_________________________________________________________________|

|7. |Ռազմական նշանակություն ունեցող ապարատներ, սարքեր, սարքվածքներ և  |

|   |սարքավորումներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ստուգման և       |

|   |փորձարկման մեթոդներ: Իոնիզացնող և  էլեկտրամագնիսական ճառագայթների|

|   |ներգործությունների նկատմամբ ամրության պահանջներին                |

|   |համապատասխանության գնահատման մեթոդներ                            |

|___|_________________________________________________________________|

|8. |Ռազմական տեխնիկա: Պահպանման պայմաններին ներկայացվող ընդհանուր    |

|   |պահանջներ                                                        |

|___|_________________________________________________________________|

|9. |Ռազմամթերք: Լաքաներկային պատվածքներ, հերմետիկացնող և             |

|   |կոնսերվացնող նյութեր                                             |

|___|_________________________________________________________________|

|10.|Ռադիոէլեկտրոնային ապարատների և  սարքերի էլեկտրական մոնտաժը:      |

|   |Ընդհանուր տեխնիկական պահանջներ                                   |

|___|_________________________________________________________________|

|11.|Արտադրանքի մուտքային վերահսկողություն: Ընդհանուր դրույթներ       |

|___|_________________________________________________________________|

|12.|Կիսահաղորդչային ուժային սարքեր: Ընդհանուր տեխնիկական պայմաններ   |

|___|_________________________________________________________________|

|13.|Ռազմական նշանակություն ունեցող օպտիկական սարքեր: Ժամանակավոր     |

|   |պաշտպանությանը և  պահպանությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ  |

|___|_________________________________________________________________|

|14.|Ռազմական տեխնիկայի վերանորոգումը և  շահագործումը: Տերմիններ և    |

|   |ձևակերպումներ                                                    |

|___|_________________________________________________________________|

|15.|Ծածկեր և  քողարկման կոմպլեկտներ: Ընդհանուր տեխնիկական պահանջներ  |

|___|_________________________________________________________________|

|16.|Ռազմամթերք: Պահպանման ժամանակ պաշտպանությանը ներկայացվող         |

|   |ընդհանուր պահանջներ                                              |

|___|_________________________________________________________________|

|   |                  VI. Տնտեսագիտական պահանջներ                    |

|___|_________________________________________________________________|

|1. |Տնտեսագիտական պահանջներ: Անվանացանկը և  ընտրության կարգը         |

|___|_________________________________________________________________|

|   |VII. Ռազմական և  հատուկ նշանակության արտադրատեսակների մշակման և  |

|   |արտադրման գաղտնիության պահպանում                                 |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.10.2012
N 1291-Ն
Որոշում