040.1285.121012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 հոկտեմբերի 2012 թվականի N 1285-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «2010-2015 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը, իմունականխարգելման առաջնահերթ միջոցառումների ցանկը, իմունականխարգելման աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողովի կազմը, պատվաստումների ազգային օրացույցը, պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևը և իմունականխարգելման ազգային ծրագրի խնդիրները և ակնկալվող արդյունքները հաստատելու մասին» N 46-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ պատվաստումների ազգային օրացույցում պնևմոկոկային վարակի դեմ պատվաստումներն իրականացվելու են 2013 թվականի հոկտեմբերից:».
2) որոշման N 3 հավելվածում`
i
ա. «ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ» բառերը փոխարինել «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ» բառերով,
գ. «ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բառերով.
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական
ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական
վարչության պետ».
i
3) որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի հոկտեմբերի 10-ի
N 1285-Ն որոշման
«Հավելված N 4
ՀՀ կառավարության
2010 թվականի հունվարի 14-ի
N 46-Ն որոշման
ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱՑՈՒՅՑԸ
._____________________________________________________________.
|Պատվաստանյութի|Պատվաստման| Պատվաստման ժամկետը |
| անվանումը |հերթական | |
| |դեղաչափը | |
|______________|__________|___________________________________|
|ԲՑԺ | 1 |ծնվելուց հետո 0-48 ժամվա ընթացքում |
|______________|__________|___________________________________|
|ՎՀԲ | 1 |ծնվելուց հետո 0-24 ժամվա ընթացքում |
|______________|__________|___________________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 1 |6-շաբաթական (1.5 ամսական) |
|ՕՊՎ, |__________|___________________________________|
|ՌՈՏԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ| 2 |12-շաբաթական (3 ամսական) |
|ՎԱՐԱԿԻ ԴԵՄ, | | |
|ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ | | |
|ՎԱՐԱԿԻ ԴԵՄ | | |
|______________|__________|___________________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ | 3 |18-շաբաթական (4.5 ամսական) |
|ՕՊՎ, | | |
|ՊՆԵՎՄՈԿՈԿԱՅԻՆ | | |
|ՎԱՐԱԿԻ ԴԵՄ | | |
|______________|__________|___________________________________|
|ԿԿԽ | 1 |12 ամսական |
|______________|__________|___________________________________|
|ԱԿԴՓ | 1 |18 ամսական |
|______________|__________|___________________________________|
|ՕՊՎ | 4 |18 ամսական |
|______________|__________|___________________________________|
|ԱԴՓ-Մ | 1 |6 տարեկան |
|______________|__________|___________________________________|
|ՕՊՎ | 5 |6 տարեկան |
|______________|__________|___________________________________|
|ԿԿԽ | 2 |6 տարեկան |
|______________|__________|___________________________________|
|ԱԴՓ-Մ | 2 |15-16 տարեկան |
| |__________|___________________________________|
| | 3 |26-30 տարեկան |
| |__________|___________________________________|
| | 4 |36-40 տարեկան |
| |__________|___________________________________|
| | 5 |46-50 տարեկան |
| |__________|___________________________________|
| | 6 |56-60 տարեկան |
._____________________________________________________________.
.________________________________________________.
|Պատվաստանյութի|Հիվանդությունների հակածինների |
|անվանումը | պարունակությունը |
|______________|_________________________________|
|ԲՑԺ |տուբերկուլյոզ |
|______________|_________________________________|
|ՎՀԲ |հեպատիտ Բ |
|______________|_________________________________|
|ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ |դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ,|
| |հեպատիտ Բ, հեմոֆիլուս ինֆլուենզա |
| |Բ տիպի |
|______________|_________________________________|
|ՕՊՎ |պոլիոմիելիտ |
|______________|_________________________________|
|ԿԿԽ |կարմրուկ, կարմրախտ, խոզուկ |
|______________|_________________________________|
|ԱԴՓ-Մ |դիֆթերիա, փայտացում |
.________________________________________________.»: