Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱ ...

13.02.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.10.2012  -ից մինչեւ   13.02.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 11.02.2021 թիվ 172-Ն որոշում)

i

040.1148.140912

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 սեպտեմբերի 2012 թվականի N 1148-Ն

 

i

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2199-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 2199-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2012 թվականի սեպտեմբերի 6-ի

N 1148-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգով նախատեսված անկախ փորձաքննության իրականացման նպատակն է ընդերքօգտագործողին տրամադրված երկրաբանական և այլ տեղեկության արժանահավատության ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալները և մոտեցումները:

3. Ընդերքի մասին երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան որակավորում ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձինք, այդ թվում` միջազգային փորձագետները:

4. Անկախ փորձաքննությունն իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ` սեփական միջոցների հաշվին, և փորձաքննության ենթակա հարցերի շրջանակը սահմանում է ընդերքօգտագործողը:

5. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:

6. Անկախ փորձաքննության ենթակա են ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկությունները`

1) տարածաշրջանային երկրաբանական ուսումնասիրության նյութերը.

2) օգտակար հանածոների հանքավայրերի որոնմանը, հետախուզմանը և գնահատմանը վերաբերող նյութերը.

3) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործական հետախուզմանը վերաբերող նյութերը.

4) հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման և ընդերքօգտագործման պայմանագրում ու նախագծում համապատասխան փոփոխությունները:

7. Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողն անկախ փորձագետի եզրակացությունը և նրա կողմից փորձաքննության ենթարկված նյութերը կարող է ներկայացնել լիազոր մարմին:

8. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության անհամապատասխանության դեպքում, ինչպես նաև անկախ փորձաքննության արդյունքների արժանահավատությունն ստուգելու համար լիազոր մարմինը մեկամսյա ժամկետում ընդունում է որոշում անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերն ընդերքաբանական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ` դրա մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացնելով ընդերքօգտագործողին:

9. Եթե անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա պարզվում է, որ առկա է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկատվության անհամապատասխանություն, ապա ընդերքօգտագործողից անկախ փորձագետի եզրակացությունը և փորձաքննության ենթարկված նյութերն ստանալուց հետո լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության մասին տեղեկատվությունը ներկայացնում է բնապահպանական ոլորտի լիազոր մարմին:

10. Լիազոր մարմինը ներկայացված նյութերն ընդերքաբանական փորձաքննության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

11. Անկախ փորձաքննության արդյունքների և լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրված երկրաբանական տեղեկության համապատասխանության դեպքում ընդերքօգտագործողի` լիազոր մարմին ներկայացրած անկախ փորձագետի եզրակացությունը և անկախ փորձաքննության ենթարկած նյութերն ընդերքաբանական փորձաքննության չեն ենթարկվում, և նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ:

12. Նախկինում կատարված ընդերքաբանական փորձաքննության արդյունքները մնում են անփոփոխ, եթե անկախ փորձաքննության արդյունքները լիազոր մարմնի կողմից իրականացված ընդերքաբանական փորձաքննության ընթացքում չեն հավաստվում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.09.2012
N 1148-Ն
Որոշում