Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների նախարար պետական եկամուտների կոմիտեի
նախագահ
__________________ Վ. Գաբրիելյան _____________________ Գ. Խաչատրյան
31 հուլիսի 2012 թ. N 21-Ն
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ (ՀՕ-152-Ն) ՀԱՄԱՁԱՅՆ «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերության համաձայն պետական գրանցման վկայականը հարկային մարմին ժամանակավոր հանձնած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը օրենքով սահմանված չափով նվազագույն սոցիալական վճարներ չի կատարում` վկայականը հանձնելուն հաջորդող ամսվանից մինչև վկայականը հետ ստանալու ամիսն ընկած ժամանակահատվածի համար:
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ պարբերությունը 25.07.2012 թ-ից ուժը կորցրած է ճանաչվելու:
Միաժամանակ, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի
(19.03.2012 թ., ՀՕ-127-Ն) 2-րդ հոդվածի համաձայն անհատ ձեռնարկատեր հաշվառված անձանց պետական հաշվառման վկայականները ուժի մեջ են 25.07.2012 թ-ից հետո` 3 ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
1. Ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած և մինչև 24.07.2012 թ. ներառյալ վկայականները հարկային մարմին ժամանակավոր հանձնած անհատ ձեռնարկատերերը նվազագույն սոցիալական վճարներ շարունակում են չկատարել` մինչև վկայականը հետ ստանալը կամ գործունեությունը վերսկսելը:
2. Ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած անհատ ձեռնարկատերերը 25.07.2012 թ-ից սկսած չեն կարող վկայականները ժամանակավոր հանձնել հարկային մարմին և նվազագույն սոցիալական վճարները պետք է կատարեն օրենքով սահմանված կարգով: Նվազագույն սոցիալական վճարների չկատարման համար հիմք կարող է հանդիսանալ բացառապես գործունեության դադարեցման գրանցումը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:
3. Ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ժամանակավոր հանձնած վկայականները 25.07.2012 թ-ից հետո` 3 ամիս անց ուժը կորցրած են ճանաչվում, որը հիմք չէ պետական գրանցամատյանում տվյալ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը դադարեցնելու մասին գրառում կատարելու համար: