040.1030.180812
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 օգոստոսի 2012 թվականի N 1030-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
i
1) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը «սահմանված կարգով տեղադրվում բաժանորդների» բառերից հետո լրացնել «և (կամ) պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների» բառերով.
2) որոշմամբ հաստատված կանոնների`
i
ա. 15-րդ կետի երկրորդ պարբերությունը «բաժանորդի» բառից հետո լրացնել «և (կամ) պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների» բառերով,
i
բ. 24-րդ կետից հանել «, իսկ բաժանորդը պարտավոր է կանոնների 15-րդ կետի համաձայն տեղադրել ջրաչափը» բառերը,
i
գ. 42-րդ կետի «ա» ենթակետը «ջրաչափերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ջրաչափերի» բառերով,
դ. 42-րդ կետի «ժգ» ենթակետը «անվճար ջրաչափը» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Բաժանորդի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպության միջև կնքված պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ջրաչափերի ստուգաչափման կամ անհրաժեշտության դեպքում նոր ջրաչափերի տեղադրման գործընթացը կարող է իրականացվել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ