040.0943.300712
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հուլիսի 2012 թվականի N 943-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը և գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները սահմանելու մասին» N 323-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 3-րդ կետը «Վանի» բառից հետո լրացնել «Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ» բառերով.
i
2) 5-րդ կետը «Վանի» բառից հետո լրացնել «Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ԻՆ