(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1029-Ն որոշում)
i
040.0193.300399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1999 թվական թիվ 193
i
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը (կցվում է):
Հաստատված է
i
ՀՀ կառավարության 1999 թ.
մարտի 30-ի N 193 որոշմամբ
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐ
շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա
նախատեսվող գործունեությունների
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության են ենթակա նախատեսվող այն գործունեությունները, որոնց ցուցանիշները գերազանցում են հետևյալ սահմանային չափերը`
1. Քիմիական արդյունաբերության ոլորտում`
լվացող, մաքրող և կենցաղային քիմիայի այլ նյութերի արտադրություն` տարեկան 50 տոննա:
2. Մետալուրգիայի ոլորտում`
մետաղների մակերեսային մշակում` տարեկան 2000 քառ. մետր:
3. Էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային արտադրության ոլորտում`
գեներատորների արտադրություն` տարեկան 500 հատ.
էլեկտրաշարժիչների արտադրություն` տարեկան 3000 հատ.
ուժային տրանսֆորմատորների արտադրություն` տարեկան 1000 հատ.
շարժական էլեկտրակայանների արտադրություն` տարեկան 300 հատ.
մարտկոցների արտադրություն` տարեկան 1000 հատ.
էլեկտրական սարքերի (ռելեներ, թողարկիչներ և այլն) արտադրություն` տարեկան 5000 հատ.
կիսահաղորդչային սարքերի արտադրություն` տարեկան 1000 հատ.
լուսավորման էլեկտրալամպերի արտադրություն` տարեկան 3000 հատ.
լյումինեսցենտային լամպերի արտադրություն` տարեկան 1000 հատ.
մալուխների արտադրություն` տարեկան 1 գծակիլոմետր.
լուսատեխնիկական սարքերի արտադրություն` տարեկան 1500 հատ.
հատուկ տեխնոլոգիական սարքերի արտադրություն` տարեկան 1000 հատ.
բլոկների հանգույցների և պահեստամասերի արտադրություն` տարեկան 3000 հատ.
4. Փայտի և թղթի արդյունաբերության ոլորտում`
նրբատախտակի արտադրություն` տարեկան 10 խոր. մետր.
ատաղձագործական շինարարական իրերի (դուռ, պատուհան և այլն) արտադրություն` տարեկան 1000 քառ. մետր.
կահույքի արտադրություն` տարեկան 20 խոր. մետր.
ստվարաթղթի արտադրություն` տարեկան 2 տոննա.
թղթի արտադրություն` տարեկան 1 տոննա:
5. Թեթև արդյունաբերության ոլորտում`
գործվածքների և տրիկոտաժի արդյունաբերություն` ամսական 3000 քառ. մետր.
գուլպեղենի արտադրություն` ամսական 5000 զույգ.
կաշվի արտադրություն` ամսական 0,5 տոննա.
արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 15000 քառ. դեցիմետր.
մորթու արտադրություն (հումքի մշակում)` ամսական 1000 քառ. մետր.
գորգեղենի արտադրություն` ամսական 3000 քառ. մետր.
կարի (ներառյալ մորթեղենի) պատրաստի արտադրանք` ամսական 3000 հատ.
մետաքսի արտադրություն` ամսական 1000 քառ. մետր:
6. Սննդի արդյունաբերության, ձկնային տնտեսության ոլորտում`
հրուշակեղենի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 0,5 տոննա.
մակարոնեղենի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 15 տոննա.
հացի և հացաբուլկեղենի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 10 տոննա.
ալյուրի արտադրություն` օրական 10 տոննա.
համակցված կերերի արտադրություն` օրական 5 տոննա.
մսի և մսամթերքի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 1 տոննա.
պտուղ-բանջարեղենի պահածոների արտադրություն` օրական 2000 պայմանական տուփ.
կաթնամթերքի արտադրություն (վերամշակված կաթ) օրական 10 տոննա.
պանրի արտադրություն` օրական 10 տոննա կաթի վերամշակմամբ.
կենդանական և բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 0,5 տոննա.
մարգարինի արտադրություն` օրական 1 տոննա.
շաքարի ու շաքարավազի արտադրություն` օրական 1 տոննա.
ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն` օրական 1000 դեկալիտր.
հանքային ջրերի արտադրություն` օրական 1000 դեկալիտր.
գարեջրի արտադրություն` օրական 500 դեկալիտր.
գինու արտադրություն` (խաղողի վերամշակում)` օրական 50 տոննա.
շամպայն գինիների արտադրություն` օրական 500 շիշ.
լիկյորի և օղու արտադրություն` օրական 1000 դեկալիտր.
կոնյակի արտադրություն` օրական 250 դեկալիտր.
ձկան վերարտադրություն` օրական 10000 ձկնկիթ.
ձկնամշակման արտադրություն` օրական 1 տոննա.
ձկան պահածոների արտադրություն` օրական 2000 հաշվարկային տուփ.
բնական լվացող միջոցների (օճառ) արտադրություն` օրական 1 տոննա.
ծխախոտի արտադրություն` օրական 0,5 տոննա:
7. Քաղաքաշինության ոլորտում`
i
շենքեր, կառույցներ, համալիրներ և այլն` 1500 քառ մետր կառուցապատման մակերեսով:
8. Գյուղատնտեսության ոլորտում`
աղակալած հողերի բարելավում, ոռոգման և չորացման ցանցերի կառուցում, ճահիճների չորացում, բերրի հողերի պահպանում էրոզիայից, աղակալումից և որակի փոփոխությունից` 100 հեկտար.
9. Ենթակառույցների ոլորտում`
ճանապարհների կառուցում (վերակառուցում)` 1 կիլոմետր երկարությամբ.
գազի, նավթի, գոլորշու և ջրատար խողովակաշարեր, կոյուղու կոլեկտորներ` 300 միլիմետր տրամագծով.
էլեկտրահաղորդման գծեր` 35 կիլովոլտ լարման.
վառելանյութի (այդ թվում` բնական և այլ գազերի) վերգետնյա ու ստորգետնյա պահեստներ` 20 տոննա տարողությամբ.
քիմիկատների պահեստարաններ` 5 տոննա հզորությամբ.
հանքային պարարտանյութերի պահեստարաններ` 10 տոննա հզորությամբ.
թունաքիմիկատների պահեստարաններ` 1 տոննա հզորությամբ:
10. Սպասարկման ոլորտում`
առևտրի կենտրոններ և տոնավաճառներ` 5000 քառ մետր կառուցապատման մակերեսով.
հյուրանոցային և զբոսաշրջիկային համալիրներ` 500 տեղով.
հանրային սննդի օբյեկտներ (ռեստորաններ, սրճարաններ, ճաշարաններ և այլն)` 500 նստատեղով:
(հավելվածը փոփ. 09.12.10 թիվ 1617-Ն որոշում)