Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0611.130712

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հուլիսի 2012 թվականի N 611-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով բանակցություններին մասնակցելու համար 2012 թվականի հուլիսի 23-25-ը գործուղել պատվիրակություն Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Հ. Դավթյանի, Ս. Խանվելյանի, Ն. Հակոբյանի և Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հ. Թոռչյանի` Աթենք գործուղման հետ կապված գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերն ընդունող և ուսումնասիրող (գնահատող) պետական մարմին համարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(2-րդ կետը փոփ. 14.09.12 թիվ 880-Ա որոշում)

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) Վ. Մնացականյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.

2) Տ. Սամվելյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Դավթյանի` Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ

ԿՈՂՄԻՑ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2012 թվականի հուլիսի 13-ի

N 611-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-25-Ը ԱԹԵՆՔ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Հ. Դավթյան          - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական

                          (աշխատանքային խմբի ղեկավար)

                                                          

    Ս. Խանվելյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

                          պետական պարտքի կառավարման վարչության

                          գործառնական բաժնի պետ - վարչության պետի

                          տեղակալ

                                                           

    Տ. Սամվելյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                          վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի

                          վարիչ

                                                            

    Վ. Մնացականյան      - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական

                          վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)

                                                             

    Ն. Հակոբյան         - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                          պաշտպանության վարչության պետի տեղակալ

                          (համաձայնությամբ)

                                                              

    Հ. Թոռչյան          - «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային

                          կառավարիչ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.07.2012
N 611-Ա
Որոշում