040.0711.110612
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2012 թվականի N 711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 10.014,949,1 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին` 667,950.0 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 1,305,000.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 1,330,000.0 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին` 1,135,000.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.
5) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին` 1,326,000.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 1,318,000.0 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի.
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին` 1,320,000.0 հազ. դրամ` համաձայն N 7 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` 720,000.0 հազ. դրամ` համաձայն N 8 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին` 261,000.8 հազ. դրամ` համաձայն N 9 հավելվածի.
10) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին` 631,998.3 հազ. դրամ` համաձայն N 10 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 09.08.12 թիվ 1083-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 11 և 12 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված շինվերանորոգման աշխատանքների նախագծային առաջադրանքները կազմել և նախագծանախահաշվային փաստաթղթերը պատվիրել` շինվերանորոգման աշխատանքների նախահաշվային արժեքները նախատեսելով սույն որոշման NN 1-10 հավելվածներով այդ աշխատանքների համար նախատեսված գումարներից ոչ ավելի.
2) նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո, անհրաժեշտության դեպքում, սահմանված կարգով ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզպետարանի գծով հատկացված ընդհանուր գումարի սահմաններում աշխատանքների միջև վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ.
3) սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին շինարարական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգերի կազմակերպման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ներկայացնել աշխատանքներն ըստ տիպերի խմբավորելու և դրանց ձեռքբերումը մեկ գնման ընթացակարգով առանձին չափաբաժիններով կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 4 հավելվածի և N 10 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված անհատույց պետական ֆինանսական աջակցությունը (այսուհետ` աջակցություն) տրամադրվում է շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար.
2) սույն որոշմամբ ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է աջակցություն ստացող անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձրի դեպքում` արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին.
3) բնակեցումից ազատված բնակելի տունը ենթակա է քանդման` սեփականատիրոջ միջոցներով` աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերումից հետո ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում.
4) աջակցության տրամադրման պայմանների կատարման և տրամադրվող գումարի նպատակային օգտագործման նկատմամբ կողմերի պարտավորություններն ու իրավունքները, ինչպես նաև սույն որոշման 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված պայմանները N 4 հավելվածի 3-րդ կետի դեպքում սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի, իսկ N 10 հավելվածի 3-րդ կետի դեպքում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև կնքված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցություն ստանալու մասին պայմանագրով.
5) աջակցության միջոցով բնակելի տան (բնակարանի) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն կետի 4-րդ ենթակետով կնքված պայմանագրի օրվանից 3 ամիս, բայց ոչ ուշ, քան մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի և Գեղարքունիքի մարզպետներին`
1) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված աջակցությունը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման` բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան.
2) սողանքային գոտում բնակեցումից ազատված բնակելի տան քանդումից և սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդված տանը կից տնամերձ հողամասը փոխադրել պետական սեփականության պահուստային հողերի կատեգորիա:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն համապատասխանաբար որոշման N 6 հավելվածի 4-րդ և N 9 հավելվածի 3-րդ կետերով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն որոշման N 8 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցների բաշխման վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` իրականացնել վերահսկողություն սույն որոշման կատարման նկատմամբ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 24-ի
N 711-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
հազար դրամներով
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին |Ինն ամիս |Տարի |
| |դասակարգման հոդվածների և |կիսամյակ| | |
| |աշխատանքների անվանումները | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ |69,150.0|584,745.0|667,950.0|
|____|___________________________________|________|_________|_________|
| | այդ թվում` | | | |

|1 |Շենքերի և շինությունների |0.0 |42,900.0 |49,000.0 |
| |շինարարություն | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
| | որից` | | | |

|1.1 |Վարդաբլուր համայնքի դպրոցի կոյուղու|0.0 |19000.0 |20000.0 |
| |հորի, արտաքին էլեկտրամատակարարման | | | |
| |գծի և սպորտհրապարակի կառուցում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|1.2 |Օշական համայնքի հիմնական դպրոցի |0.0 |9500.0 |10000.0 |
| |կոյուղու հորի և սպորտ հրապարակի | | | |
| |կառուցում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|1.3 |Լուսագյուղ համայնքի բնակելի |0.0 |1800.0 |3000.0 |
| |թաղամասի գազաֆիկացում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|1.4 |Անտառուտ համայնքի բնակելի թաղամասի |0.0 |600.0 |1000.0 |
| |գազաֆիկացում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|1.5 |Ցամաքասար համայնքում ՕԿՋ-ի |0.0 |12000.0 |15000.0 |
| |կառուցում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2 |Շենքերի և շինությունների կապիտալ |0.0 |470,995.0|544,600.0|
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
| | որից` | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.1 |Օհանավան համայնքի դպրոցի |0.0 |33250.0 |35000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.2 |Կայք համայնքի դպրոցի մասնակի |0.0 |23750.0 |25000.0 |
| |վերանորոգում և տարածքի բարեկարգում| | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.3 |Ակունք համայնքի դպրոցի մասնակի |0.0 |38000.0 |40000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.4 |Ափնագյուղ համայնքի դպրոցի մասնակի |0.0 |33250.0 |35000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.5 |Եղիպատրուշ համայնքի դպրոցի մասնակի |0.0 |38950.0 |41000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.6 |Կաթնաղբյուր համայնքի դպրոցի մասնակի|0.0 |38095.0 |40100.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.7 |Դաշտադեմ համայնքի դպրոցի մասնակի |0.0 |28500.0 |30000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.8 |Թլիք համայնքի դպրոցի մասնակի |0.0 |12350.0 |13000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.9 |Սիփանի դպրոցի վերանորոգում |0.0 |30400.0 |32000.0 |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.10|Մուղնի համայնքի դպրոցի մասնակի |0.0 |2850.0 |3000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.11|Աշտարակ համայնքի Պռոշյան փ. թիվ 26 |0.0 |10000.0 |10000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.12|Աշտարակ համայնքի Բագավան թաղ. թիվ |0.0 |7000.0 |7000.0 |
| |18 շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.13|Ծաղկահովիտ համայնքի թիվ 9 շենքի |0.0 |15000.0 |15000.0 |
| |տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.14|Ապարան համայնքի Բաղրամյան փ. թիվ 6 |0.0 |17000.0 |17000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.15|Ապարան համայնքի Բաղրամյան փ. թիվ 12|0.0 |17000.0 |17000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.16|Ապարան համայնքի Բաղրամյան փ. թիվ 25|0.0 |17000.0 |17000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.17|Թալին համայնքի Տերյան փ. թիվ 26 |0.0 |16000.0 |16000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.18|Թալին համայնքի Շահումյան փ. թիվ 9 |0.0 |17000.0 |17000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.19|Թալին համայնքի Թումանյան փ. թիվ 15 |0.0 |17000.0 |17000.0 |
| |շենքի տանիքի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.20|Արտենի համայնքի Սայաթ-Նովա փ. թիվ |0.0 |15000.0 |15000.0 |
| |21 շենքի, Բաղրամյան փ. թիվ 8, 12, | | | |
| |16 շենքերի և Իսահակյան փ. թիվ 3, | | | |
| |8, 9 շենքերի տանիքների վերանորոգում| | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.21|Բազմաղբյուր համայնքի մշակույթի տան |0.0 |0.0 |20000.0 |
| |մասնակի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.22|Ավշեն համայնքի ակումբի վերանորոգում|0.0 |0.0 |15000.0 |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.23|Ոսկեհատ համայնքի մշակույթի տան |0.0 |0.0 |14500.0 |
| |մասնակի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.24|Շամիրամ համայնքի դպրոցի մասնակի |0.0 |6300.0 |7000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.25|Գետափ համայնքի պոմպակայանի |0.0 |2500.0 |2500.0 |
| |վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|2.26|Թաթուլ համայնքի մշակույթի տան |0.0 |34800.0 |43500.0 |
| |մասնակի վերանորոգում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3 |Կապիտալ սուբվենցիա համայնքներին |39,150.0|40,850.0 |44,350.0 |
|____|___________________________________|________|_________|_________|
| | որից` | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.1 |Նոր Եդեսիա համայնքի հասարակական |0.0 |0.0 |1500.0 |
| |նշանակության շենքի համար կահույքի | | | |
| |ձեռքբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.2 |«Գյուղական տարածքների տնտեսական |13820.0 |13820.0 |13820.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Քուչակ | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.3 |«Գյուղական տարածքների տնտեսական |4380.0 |4380.0 |4380.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Հարթավան | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.4 |«Գյուղական տարածքների տնտեսական |400.0 |400.0 |400.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Ափնա | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.5 |«Գյուղական տարածքների տնտեսական |300.0 |300.0 |300.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Վարդենուտ | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.6 |«Գյուղական տարածքների տնտեսական |2350.0 |2350.0 |2350.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Ծաղկաշեն | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.7 |«Գյուղական տարածքների տնտեսական |16400.0 |16400.0 |16400.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Արագած | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.8 |«Գյուղական տարածքների տնտեսական |1500.0 |1500.0 |1500.0 |
| |զարգացման ծրագրերի իրականացման | | | |
| |գրասենյակ» ՊՀ-ի կողմից Արայի | | | |
| |համայնքի գազաֆիկացման աշխատանքների | | | |
| |իրականացման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.9 |«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-|0.0 |1700.0 |1700.0 |
| |Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից Ափնագյուղ | | | |
| |համայնքի 3-րդ կարգի ոռոգման ջրանցքի| | | |
| |վերանորոգման համայնքի | | | |
| |համաֆինանսավորման նպատակով | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|3.10|Ապարան համայնքի սպորտդպրոցի մասնակի|0.0 |0.0 |2000.0 |
| |վերանորոգման նպատակով Ապարան | | | |
| |համայնքին աջակցության ցուցաբերում | | | |
|____|___________________________________|________|_________|_________|
|4 |Նախագծահետազոտական ծախսեր |30,000.0|30,000.0 |30,000.0 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 24-ի
N 711-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
հազար դրամներով
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Բյուջետային ծախսերի |Առաջին |Ինն ամիս |Տարի |
| |տնտեսագիտական դասակարգման |կիսամյակ | | |
| |հոդվածների և աշխատանքների | | | |
| |անվանումները | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
| | ԸՆԴԱՄԵՆԸ |468,225.0|1,172,745.0 |1,305,000.0|
|____|_____________________________|_________|____________|___________|
| | այդ թվում` | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1 |Շենքերի և շինությունների |100,150.0|418,830.0 |458,000.0 |
| |շինարարություն | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
| | որից` | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,1 |Հովտաշատ համայնքի դպրոցի |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
| |ջեռուցման համակարգի կառուցում| | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,2 |Մրգավան համայնքի դպրոցի |2050.0 |38950.0 |41,000.0 |
| |ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,3 |Դվին համայնքի դպրոցի |0.0 |41800.0 |44,000.0 |
| |ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,4 |Քաղցրաշեն համայնքի դպրոցի |0.0 |33250.0 |35,000.0 |
| |ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,5 |Այնթապ համայնքի N 2 դպրոցի |0.0 |49400.0 |52,000.0 |
| |ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,6 |Վեդի համայնքի N 3 դպրոցի |0.0 |5700.0 |6,000.0 |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,7 |Վեդի համայնքի գեղարվեստի |0.0 |20330.0 |21,400.0 |
| |դպրոցի ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,8 |Գետափնյա համայնքի |10,000.0 |10,000.0 |10,000.0 |
| |գազաֆիկացում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,9 |Սիսավան համայնքի գազաֆիկացում|0.0 |6000.0 |10,000.0 |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,10|Արալեզ համայնքի գազաֆիկացում |0.0 |12000.0 |20,000.0 |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,11|Ջրահովիտ համայնքի |0.0 |9000.0 |15,000.0 |
| |գազաֆիկացում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,12|Արարատ գյուղի գազաֆիկացում |8,600.0 |8,600.0 |8,600.0 |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,13|Դաշտավան համայնքի |5,500.0 |5,500.0 |5,500.0 |
| |գազաֆիկացում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,14|Գեղանիստ համայնքի |7,000.0 |7,000.0 |7,000.0 |
| |գազաֆիկացում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,15|Մասիս համայնքի գազաֆիկացում |11,000.0 |11,000.0 |11,000.0 |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,16|Արևաբույր համայնքի խմելու |12,000.0 |12,000.0 |12,000.0 |
| |ջրագծի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,17|Մրգանուշ համայնքի խմելու |4,000.0 |4,000.0 |4,000.0 |
| |ջրագծի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,18|Արտաշատ համայնքի կոյուղու |0.0 |23400.0 |26,000.0 |
| |կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,19|Շաղափ համայնքի խմելու ջրագծի |0.0 |18000.0 |20,000.0 |
| |կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,20|Զորակ համայնքի խորքային հորի |0.0 |9900.0 |11,000.0 |
| |հորատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,21|Արարատ համայնքի Վ. Սարգսյանի |0.0 |0.0 |3,300.0 |
| |անվան տուն-թանգարանի | | | |
| |ջեռուցման համակարգի կառուցում| | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,22|Այնթապ համայնքի մանկապարտեզի |0.0 |38,000.0 |38,000.0 |
| |կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,23|Արևշատ համայնքի մանկապարտեզի|0.0 |15,000.0 |15,000.0 |
| |ջեռուցման համակարգի և | | | |
| |գազատարի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,24|Ոսկետափ համայնքի |0.0 |0.0 |1,000.0 |
| |ամբուլատորիայի ջեռուցման | | | |
| |համակարգի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|1,25|Այգավան համայնքի |0.0 |0.0 |1,200.0 |
| |ամբուլատորիայի ջեռուցման | | | |
| |համակարգի կառուցում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2 |Շենքերի և շինությունների |322,000.0|707,840.0 |765,925.0 |
| |կապիտալ վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
| | որից` | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,1 |Այնթապ համայնքի N 1 դպրոցի |0.0 |9500.0 |10,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,2 |Արտաշատ համայնքի |0.0 |11400.0 |12,000.0 |
| |արտադպրոցական աշխատանքների | | | |
| |կենտրոնի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,3 |Դեղձուտ համայնքի դպրոցի |0.0 |19000.0 |20,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,4 |Արևշատ համայնքի դպրոցի |0.0 |11400.0 |12,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,5 |Նորաշեն համայնքի դպրոցի |0.0 |17100.0 |18,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,6 |Մասիս համայնքի N 2 դպրոցի |0.0 |17100.0 |18,000.0 |
| |տանիքի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,7 |Մասիս համայնքի Նոր թաղամասի |0.0 |21,000.0 |21,000.0 |
| |N 33 շենքի տանիքի | | | |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,8 |Մասիս համայնքի Նոր թաղամասի |0.0 |20,000.0 |20,000.0 |
| |N 35 շենքի տանիքի | | | |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,9 |Ոսկետափ համայնքի |0.0 |10,000.0 |10,000.0 |
| |բազմաբնակարան շենքի տանիքի | | | |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,10|Նորաբաց համայնքի ճանապարհների|14,000.0 |14,000.0 |14,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,11|Նոր Խարբերդ համայնքի |10,000.0 |10,000.0 |10,000.0 |
| |ճանապարհների վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,12|Վեդի համայնքի ճանապարհների |50,000.0 |50,000.0 |50,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,14|Մասիս համայնքի ճանապարհների |0.0 |46,340.0 |57,925.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,15|Արարատ քաղաքի ճանապարհների |30,000.0 |30,000.0 |30,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,16|Արարատ գյուղի ճանապարհների |50,000.0 |50,000.0 |50,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,17|Արբաթ համայնքի ճանապարհների |23,000.0 |23,000.0 |23,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,18|Դալար համայնքի ճանապարհների |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,19|Լանջազատ համայնքի |10,000.0 |10,000.0 |10,000.0 |
| |ճանապարհների վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,20|Արտաշատ համայնքի ճանապարհների|0.0 |56,000.0 |70,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,21|Տափերական համայնքի |0.0 |24,000.0 |30,000.0 |
| |ճանապարհների ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,22|Գոռավան համայնքի ճանապարհների|0.0 |28,000.0 |35,000.0 |
| |ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,23|Մասիս համայնքի բազմաբնակարան |70,000.0 |70,000.0 |70,000.0 |
| |շենքերի բակերի ասֆալտապատում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,24|Բուրաստան համայնքի մշակույթի |0.0 |10,000.0 |10,000.0 |
| |տան տանիքի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,25|Արարատ համայնքի մշակույթի տան|25,000.0 |25,000.0 |25,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,26|Արտաշատ համայնքի N 2 |0.0 |25,000.0 |25,000.0 |
| |մանկապարտեզի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,27|Մրգավետ համայնքի մանկապարտեզի|0.0 |0.0 |15,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,28|Նարեկ համայնքի մանկապարտեզի |0.0 |20,000.0 |20,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,29|Բյուրավան համայնքի |0.0 |15,000.0 |15,000.0 |
| |մանկապարտեզի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,30|Ավշար համայնքի մանկապարտեզի |0.0 |25,000.0 |25,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,31|Նիզամի համայնքի մանկապարտեզի |5,000.0 |5,000.0 |5,000.0 |
| |վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|2,32|Խաչփառ համայնքի |5,000.0 |5,000.0 |5,000.0 |
| |ամբուլատորիայի վերանորոգում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|3 |Վարչական սարքավորումներ |2,075.0 |2,075.0 |2,075.0 |
|____|_____________________________|_________|____________|___________|
| | որից` | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|3.1 |«Մասիսի բժշկական կենտրոն» |1,200.0 |1,200.0 |1,200.0 |
| |ՓԲԸ-ի համար գույքի ձեռքբերում| | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|3.2 |Մասիս համայնքի N 1 դպրոցի |875.0 |875.0 |875.0 |
| |համար գույքի ձեռքբերում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|4 |Կապիտալ սուբվենցիա |0.0 |0.0 |35,000.0 |
| |համայնքներին | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
| | որից` | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|4.1 |Հնաբերդ համայնքի մշակույթի |0.0 |0.0 |35,000.0 |
| |տան շենքի ձեռքբերում | | | |
|____|_____________________________|_________|____________|___________|
|5 |Նախագծահետազոտական ծախսեր |44,000.0 |44,000.0 |44,000.0 |
._____________________________________________________________________.
(որոշման հավելվածները փոփոխվել են, որը հնարավոր չէ կատարել
09.08.12 թիվ 1083-Ն, 04.10.12 թիվ 1298-Ն, 07.02.13 թիվ 130-Ն
որոշումներ)
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում