040.0643.290512
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2012 թվականի N 643-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման 1-ին կետից հանել «և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, իսկ «լիցենզավորող» բառից հետո լրացնել «և թույլտվություններ տրամադրող» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «և թույլտվությունների» բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:».
i
4) որոշման 3-րդ կետում «ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով.
i
5) որոշման 1 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «և թույլտվությունների» բառերով, «լիցենզիան» բառից հետո` «կամ թույլտվությունը» բառերով.
i
6) որոշման N 2 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «կամ թույլտվությունների» բառերով, «լիցենզիայի վերաձևակերպման» բառերը փոխարինել «լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման» բառերով, «լիցենզիայի գրանցված» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գրանցված» բառերով, «լիցենզիայի գործողության» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գործողության» բառերով.
7) որոշումը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի մայիսի 24-ի
N 643-Ն որոշման
«Ձև N 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20__ թ. ___________________ ամսվա համար
_______________________________________________________________
(տեղեկություններ ներկայացնող լիցենզավորող լիազոր մարմնի անվանումը)
Տեղեկություններին կցվող էջերի քանակը (լրացվում է թվերով և տառերով)
Տեղեկություններ ներկայացնելու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը
.__________________________________________________________________________
|NN |Տեղեկություններ լիցենզավորված անձանց|Տեղեկություններ լիցենզիաների |
|ը/կ|վերաբերյալ |վերաբերյալ |
| | | |
|___|____________________________________|________________________________|
| |իրավաբանական |հարկ |իրավաբանա- |սերիան|համարը|գործու- |տալու |
| |անձի |վճարողի |կան անձի | | |նեության|ամսաթիվը,|
| |անվանումը, |հաշվառման|գտնվելու | | |տեսակը |ամիսը, |
| |կազմակերպական-|համարը |(անհատ | | | |տարեթիվը |
| |իրավական ձևը, |(ՀՎՀՀ) |ձեռնարկա- | | | | |
| |ֆիզիկական | |տիրոջ | | | | |
| |անձի (անհատ | |բնակության)| | | | |
| |ձեռնարկատիրոջ)| |վայրը | | | | |
| |անունը, | | | | | | |
| |ազգանունը, | | | | | | |
| |սոցիալական | | | | | | |
| |ապահովության | | | | | | |
| |քարտի համարը | | | | | | |
| |(առկայության | | | | | | |
| |դեպքում) | | | | | | |
|___|______________|_________|___________|______|______|________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|______________|_________|___________|______|______|________|_________|
| | | | | | | | |
|___|______________|_________|___________|______|______|________|_________|
| | | | | | | | |
.__________________________________________________________________________
_______________________________________________________________________
|Տեղեկություններ ներդիրների|Ներդիրն |Տեղեկություններ լիցենզիայի |
|վերաբերյալ |ստանալու |վերաձևակերպման մասին |
| |համար | |
|__________________________|պետական |________________________________|
|համարը|գործու- |տալու |տուրքի |որոշման |լիցենզիայի |ներդիրի |
| |նեության|ամսաթիվը, |վճարման |ամսաթիվը,|գրանցված |գրանցված|
| |ոլորտը |ամիսը, |ամսաթիվը,|ամիսը, |փոփոխությունը|փոփոխու-|
| | |տարեթիվը |ամիսը, |տարեթիվը | |թյունը |
| | | |տարեթիվը | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|______|________|__________|_________|_________|_____________|________|
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
|______|________|__________|_________|_________|_____________|________|
| | | | | | | |
|______|________|__________|_________|_________|_____________|________|
| | | | | | | |
_______________________________________________________________________
___________________________________________________________________.
|Տեղեկություններ լիցենզիայի կամ |Տեղեկություններ |Ծանոթագրություն|
|ներդիրի գործողության կասեցման |լիցենզիայի կամ | |
|մասին |ներդիրի | |
| |գործողության | |
| |դադարեցման մասին | |
|________________________________|_________________| |
|կասեցման |կասեցումը |դադարեցման մասին | |
|մասին որոշման |հանելու մասին |որոշման ամսաթիվը,| |
|ամսաթիվ, |որոշման |ամիսը, տարեթիվը | |
|ամիսը, |ամսաթիվը, ամիսը,| | |
|տարեթիվը |տարեթիվը | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______________|________________|_________________|_______________|
|լիցենզիա|ներդիր|լիցենզիա |ներդիր|լիցենզիա |ներդիր | |
|________|______|_________|______|_________|_______|_______________|
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
|________|______|_________|______|_________|_______|_______________|
| | | | | | | |
|________|______|_________|______|_________|_______|_______________|
| | | | | | | |
___________________________________________________________________.