(ուժը կորցրել է 30.12.04 թիվ 1881-Ն որոշում)
i
040.0163.180399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 1999 թվական թիվ 163
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
մարտի 18-ի N 163 որոշմամբ
ԿԱՐԳ
Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի ոչ պետական սեփականություն
հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ
պետական վերահսկողության իրականացման
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի (այսուհետև` ՀԱԱՖ) ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ընթացակարգը:
2. ՀԱԱՖ-ի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման նպատակը սահմանված կարգով փաստաթղթերի պահպանման ու հաշվառման ապահովումն է, մեթոդական ու գործնական օգնության կազմակերպումը:
3. ՀԱԱՖ-ի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը (այսուհետև` վարչություն)` իրավաբանական և ֆիզիկական անձանց համաձայնությամբ ուսումնասիրություններ անցկացնելու միջոցով:
4. Ուսումնասիրություններն անցկացվում են ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ` իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծված հանձնաժողովների միջոցով` նախօրոք կազմված ծրագրի համաձայն:
5. Իրավաբանական և ֆիզիկական անձինք ուսումնասիրությունների անցկացման ժամանակ ստեղծում են անհրաժեշտ պայմաններ ուսումնասիրություն կատարող հանձնաժողովների համար:
6. Իրավաբանական անձինք, ՀԱԱՖ-ի կազմին դասվող փաստաթղթերի վերաբերյալ վարչության կողմից մշակված մեթոդական ցուցումների համաձայն, վարչություն ներկայացնում են տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 22-ի N 246 որոշմամբ հաստատված Հայաստանի արխիվային ֆոնդի փաստաթղթերի պետական հաշվառման կարգին համապատասխան:
7. Վարչությունում ստեղծվում է ՀԱԱՖ-ի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի պահպանության ու հաշվառման վերաբերյալ տեղեկատվական բանկ:
8. Կողմերի միջև ծագած վիճահարույց հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: