(ուժը կորցրել է 28.12.2023 թիվ 16-Ն հրաման)
i
116.0136.040412
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 04 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11612186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
23 մարտի 2012 թվականի թիվ 136-Ն
i
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ՓՈՍՏԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ և 17-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «զ» ենթակետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 660-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի պահանջներով`
1. Հաստատել`
1) փոստի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 2 հավելվածի.
3) ճանապարհաշինական բնագավառի ցուցանիշների վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը և վիճակագրական ցուցանիշների ձևաչափերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի մարտի 23-ի
թիվ 136-Ն հրամանի
ՓՈՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է փոստի բնագավառի ցուցանիշների (այսուհետ` ցուցանիշներ) վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության կողմից:
2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում փոստի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 1.1-ի Ձև 1-ի, որոնք ներկայացվում են փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորների կողմից յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը:
3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում:
4. Վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
5. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «www.mtc.am» կայքում:
6. Վարչական վիճակագրական ռեգիստրի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, Համաշխարհային Փոստային Միությանը, Կապի տարածաշրջանային համագործակցությանը և այլ միջազգային կազմակերպություններին տրամադրվում են անվճար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
7. Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ), Կապի տարածաշրջանային համագործակցության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա կարող է սահմանված կարգով փոփոխվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից հաստատված փոստային կապի բնագավառի ցուցանիշների ձևաչափը:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինն իրավունք ունի`
1) ստանալ փոստային կապի և/կամ սուրհանդակային կապի օպերատորներից վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ.
2) հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները նշելով սկզբնաղբյուրը:
3) Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումները և այլ աշխատանքները իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
10. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հետևյալն է.
1) վարչական ռեգիստրում տվյալները գրանցվում են փոստի բնագավառի ցուցանիշների հաշվառման մատյանում` համաձայն հավելված 1.1-ի Ձև 2-ի,
2) վարչական ռեգիստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների մուտքագրում, պահպանում և ուղղումների կատարում,
3) հաշվառման մատյանում ներառվում է ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
12. ՈՒղղումը կատարվում է հետևյալ կարգով`
1) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,
2) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում:
Հավելված 1.1
Ձև 1
ՁԵՎԱՉԱՓ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
Կիսամյակ
._____________________________________________________________________.
| N | Ցուցանիշի անվանումը |Չափի |Հաշվետու |
| | |միավոր|ժամանակաշրջան |
| | | |______________|
| | | |Ընթացիկ|Նախորդ|
| | | |տարի |տարի |
|___|___________________________________________|______|_______|______|
|1. |Փոստային բաժանմունքների քանակը, ընդամենը | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |այդ թվում` գյուղական վայրերում | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|2. |Շարժական փոստային բաժանմունքների քանակը | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |այդ թվում` գյուղական վայրերում | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|3. |Սուրհանդակային գրասենյակների քանակը, | | | |
| |ընդամենը | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |այդ թվում` գյուղական վայրերում | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|4. |Ֆինանսական ծառայություններ մատուցող | հատ | | |
| |փոստային բաժանմունքների քանակը | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|5. |Ինտերնետ ծառայություններ մատուցող փոստային | հատ | | |
| |բաժանմունքների քանակը | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|6. |Էլ. ցանցին համակցված փոստային | հատ | | |
| |բաժանմունքների քանակը | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|7. |Տեսակավորման կենտրոնների քանակը | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|8. |Աշխատողների թվաքանակը | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|9. |Փոստատարների թվաքանակը, ընդամենը | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |այդ թվում` գյուղական վայրերում | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|10.|Սուրհանդակների թվաքանակը, ընդամենը | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |այդ թվում` գյուղական վայրերում | մարդ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|11.|Փոստային ծառայությունների մատուցումից |հազար | | |
| |ստացված եկամուտ |դրամ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|12.|Սուրհանդակային կապի ծառայությունների | | | |
| |մատուցումից ստացված եկամուտ | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|13.|Քաղաքային տարածքի փոստարկղերից միջին օրական| հատ | | |
| |հավաքագրում | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|14.|Գյուղական տարածքի փոստարկղերից միջին | հատ | | |
| |շաբաթական հավաքագրում | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|15.|Քաղաքային տարածքում միջին օրական առաքում | հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|16.|Գյուղական տարածքում միջին շաբաթական առաքում| հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|17.|Նամակագրական թղթակցություն, ընդամենը, այդ |հազար | | |
| |թվում` |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|1) |Հասարակ նամակագրական թղթակցություն, |հազար | | |
| |ընդամենը` |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|2) |Պատվիրված նամակագրական թղթակցություն, |հազար | | |
| |ընդամենը` |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|3) |Գնահատված արժեքով նամակագրական |հազար | | |
| |թղթակցություն, ընդամենը` |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|18.|Տպագիր հրատարակությունների տարածում |հազար | | |
| |հանրապետության տարածքում |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|19.|Հիբրիդ փոստ |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|20.|Կենսաթոշակների և նպաստների վճարում |հազար | | |
| | |դրամ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|21.|Ծանրոցներ, ընդամենը |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|1) |Հասարակ ծանրոցներ, ընդամենը` |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|2) |Գնահատված արժեքով ծանրոցներ, ընդամենը` |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|22.|Արագացված փոստային ծառայություն (EMS) |հազար | | |
| | |հատ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային | | | |
|___|___________________________________________|______|_______|______|
|23.|Դրամական միջոցների փոստային փոխանցումներ |հազար | | |
| | |դրամ | | |
|___|___________________________________________|______|_______|______|
| |Այդ թվում` միջազգային | | | |
._____________________________________________________________________.
Հավելված 1.1
Ձև 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| N |Մուտքագրման |Կազմակերպության կամ |Կազմակերպության կամ անհատ|
| |ամսաթիվը |անհատ ձեռնարկատիրոջ |ձեռնարկատիրոջ կողմից |
| | |անվանումը |մատուցվող փոստային կապի |
| | | |գործունեության տեսակը |
|___|________________|______________________|_________________________|
| 1 | 2 | 3 | 4 |
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի մարտի 23-ի
թիվ 136-Ն հրամանի
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է տրանսպորտի բնագավառի ցուցանիշների (այսուհետ` ցուցանիշներ) վերաբերյալ հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի վարման գործընթացը, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ տրանսպորտի վարչության կողմից:
2. Վարչական վիճակագրական ռեգիստրը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի բնագավառի ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 2.1-ի Ձև 1-ի:
3. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները թարմացվում են յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում:
4. Վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար:
5. Վարչական վիճակագրական ռեգիստրի տեղեկությունները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «www.mtc.am» կայքում:
6. Վարչական վիճակագրական ռեգիստրի ամբողջական տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, ինչպես նաև հանրությանը տրամադրվում են անվճար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինն իրավունք ունի
1) յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ստանալ տրանսպորտային օպերատորներից վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ և տեղեկություններ.
2) հրապարակել իրենց կողմից իրականացված վարչական բնույթի դիտարկումների արդյունքները` նշելով սկզբնաղբյուրը:
8. Վարչական վիճակագրություն իրականացնող մարմինը դիտարկումները և այլ աշխատանքները իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԾԱԳՈՂ ԱՅԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
9. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման բնագավառում ծագող այլ` վերը չթվարկված, հարաբերությունները կարգավորվում են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:
IV. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
10. Վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը հետևյալն է.
1) վարչական ռեգիստրում տվյալները գրանցվում են տրանսպորտի բնագավառի ցուցանիշների հաշվառման մատյանում` համաձայն հավելված 2.1-ի Ձև 2-ի և Ձև 3-ի.
2) վարչական ռեգիստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների մուտքագրում, պահպանում և ուղղումների կատարում.
3) հաշվառման մատյանում ներառվում է ցուցանիշների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
11. ՈՒղղումը կատարվում է հետևյալ կարգով`
1) սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում ուղղումները կատարվում են այն ժամանակաշրջան(ներ)ի վիճակագրական դիտարկման փաստաթղթերում, որոնցում թույլ են տրվել սխալներ կամ աղավաղումներ,
2) եթե սխալի կամ աղավաղման կոնկրետ ժամկետը հնարավոր չէ պարզել, ապա վիճակագրական դիտարկման փաստաթղթերի տվյալների ուղղումը կատարվում է այն հայտնաբերելուց հետո, առաջին իսկ վիճակագրական դիտարկման փաստաթղթերում:
Հավելված 2.1
Ձև 1
ՁԵՎԱՉԱՓ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| N | Ցուցանիշի անվանումը |Չափի |Հաշվետու |
| | |միավորը|ժամանակա-|
| | | |շրջանը |
|___|_______________________________________________|_______|_________|
|1. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | Հատ | |
| |ուղևորափոխադրումներ իրականացնող | | |
| |կազմակերպությունները (անվանումը, հասցեն, | | |
| |հեռախոսահամարը) | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | Հատ | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների ցանկը | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | Դրամ | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների սակագները | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | Դրամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | Դրամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | Դրամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|4. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | ժամ | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների մեկնման ժամը | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | ժամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | ժամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | ժամ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|5. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների սկզբնակետը | | |
| |և վերջնակետը | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|6. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | Կմ | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների երկարությունը| | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | Կմ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | Կմ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | Կմ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|7. |Ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր | Հատ | |
| |ուղևորափոխադրումների երթուղիների երթերի քանակը| | |
|___|_______________________________________________|_______|_________|
|1) |Միջպետական երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|2) |Միջմարզային երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|3) |Ներմարզային երթուղիներ | Հատ | |
|___|_______________________________________________|_______|_________|
|8. |Փոխադրված ուղևորների քանակը ըստ միջքաղաքային | Մարդ | |
| |և միջպետական երթուղիների | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|9. |Ավտոկայարանների, ավտոկայանների, | Հատ | |
| |երթակարգավարական կետերը (անվանումը, հասցեն) | | |
|___|_______________________________________________|_______|_________|
|10.|Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն | Հասցե| |
| |իրականացնող կայանները (անվանումը, հասցեն, | | |
| |հեռախոսահամարը) | | |
._____________________________________________________________________.
Հավելված 2.1
Ձև 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
.____________________________________________________________________.
|N |Ցուցանիշի |ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր |Փոխա- |
| |անվանումը |ուղևորափոխադրումների երթուղիների |դրված |
| | |________________________________________|ուղե- |
| | |Անվա- |Սակա- |Մեկ- |Երկա-|Եր- |Սպասար- |վորների|
| | |նումը, |գինը |նըման|րու- |թերի|կող |քանակը |
| | |սկզբնա-|/դրամ/|ժամը |թյու-|քա- |կազմա- |ըստ |
| | |կետը և | | |նը |նակը|կերպու- |միջքա- |
| | |վերջնա-| | |/կմ/ | |թյան |ղաքային|
| | |կետը | | | | |անվա- |և միջ-|
| | | | | | | |նումը, |պետական|
| | | | | | | |գտնվելու|երթու- |
| | | | | | | |վայրը, |ղիների |
| | | | | | | |հեռախոս | |
|__|________________|_______|______|_____|_____|____|________|_______|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|__|________________|_______|______|_____|_____|____|________|_______|
|1.|Ավտոմոբիլային | | | | | | | |
| |տրանսպորտով | | | | | | | |
| |կանոնավոր | | | | | | | |
| |ուղևորա- | | | | | | | |
| |փոխադրումների | | | | | | | |
| |երթուղիների | | | | | | | |
| |ցանկը ըստ` | | | | | | | |
|__|________________|_______|______|_____|_____|____|________|_______|
|1)|Միջպետական | | | | | | | |
| |երթուղիների | | | | | | | |
|__|________________|_______|______|_____|_____|____|________|_______|
|2)|Միջմարզային | | | | | | | |
| |երթուղիների | | | | | | | |
|__|________________|_______|______|_____|_____|____|________|_______|
|3)|Ներմարզային | | | | | | | |
| |երթուղիների | | | | | | | |
.____________________________________________________________________.
Հավելված 2.1
Ձև 3
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|N |Ցուցանիշի անվանումը |Անվանումը|Գտնվելու վայրը|Հեռախոսահամարը|
|__|__________________________|_________|______________|______________|
|1 | 2 | 3 | 4 | 5 |
|__|__________________________|_________|______________|______________|
|1.|Ավտոկայարանների, | | | |
| |ավտոկայանների, | | | |
| |երթակարգավարական կետերը | | | |
|__|__________________________|_________|______________|______________|
|2.|Տրանսպորտային միջոցների | | | |
| |տեխնիկական զննություն | | | |
| |իրականացնող կայանները | | | |
._____________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարի
2012 թվականի մարտի 23-ի
թիվ 136-Ն հրամանի
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգով սահմանվում է անկախ սեփականության ձևից և նշանակությունից Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ինչպես նաև ճանապարհի օտարման շերտում գտնվող ճանապարհների գործունեության ապահովման համար նախատեսված այլ շինությունների (այսուհետ` ճանապարհներ) միասնական պետական ռեգիստրի (այսուհետ` Ռեգիստր) վարման կարգը:
2. Սույն կարգի իմաստով ճանապարհների ռեգիստրը իրենից ներկայացնում է ինֆորմացիոն համակարգ, որը ներառում է տեղեկություններ ճանապարհների վերաբերյալ:
3. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական վարչության կողմից` ճանապարհների ճշգրիտ և ամբողջական հաշվառման և դրանց արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման նպատակով:
4. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացնում է տվյալ բնագավառի պետական կառավարման հանրապետական գործադիր մարմինը` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, սահմանված կարգով իրեն ներկայացված տեղեկատվության հիման վրա:
5. Ճանապարհների Ռեգիստրի վարումը իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային համակարգով:
6. Թղթային և էլեկտրոնային տարբերակները ունեն նույն կառուցվածքը:
7. Յուրաքանչյուր տարվա վերջում էլեկտրոնային տարբերակի վրա Ռեգիստրում ընդգրկված ամբողջ տեղեկատվությունը տպագրվում և հաստատվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կողմից:
II. Ռեգիստրի վարման կարգը
1. Ճանապարհի Ռեգիստրում գրանցման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշմամբ հաստատված անվանացանկում (այսուհետ` ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկ) ընդգրկված լինելու փաստը, կամ Ռեգիստրում ընդգրկված որևէ տեղեկատվության փոփոխությունը:
2. Նոր կառուցված ճանապարհները ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկելուց հետո, կամ Ռեգիստրում ընդգրկված որևէ տեղեկատվության փոփոխման դեպքում տեղեկատվություն տրամադրող մարմինը 10-օրյա ժամկետում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն է ներկայացնում նոր տեղեկատվություն:
3. Ռեգիստրի վարումը իրենից ներկայացնում է ճանապարհների վերաբերյալ տվյալների բազայի վարում և ներառում է`
1) ճանապարհի մասին տեղեկատվության մուտքագրում տվյալների բազա
2) տվյալների բազայի թարմացում
3) տվյալների բազայից տեղեկատվության հանում:
Համակարգի ներդրման պահին ռեգիստրի կազմման համար հիմք է հանդիսանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների համար ներկայացված տեղեկատվական քարտերը` համաձայն հավելված 3.1-ի Ձև 1-ի, իսկ Ռեգիստրում ընդգրկված յուրաքանչյուր ճանապարհի համար նոր տեղեկատվության (փոփոխություն) մուտքագրում իրականացվում է ներքոհիշյալ փաստաթղթերի հիման վրա կազմված «Տեղեկատվական քարտերը» և փոփոխման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի սահմանված կարգով հաստատված պատճենները: Ռեգիստրում յուրաքանչյուր փոփոխություն իրականացվում է եռօրյա ժամկետում տեղեկատվության ստացման օրվանից.
ա. անշարժ գույքի պետական գրանցման իրավունքի վկայական
բ. ճանապարհների գույքագրման հաշվետվություն
գ. ճանապարհների ուսումնասիրությունների արդյունքում կազմված և համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված ակտը
դ. ՀՀ կառավարության համապատասխան որոշում (նոր ճանապարհի ներառում կամ հանում անվանացանկից)
ե. օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթեր:
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկից ճանապարհի հանումը (ՀՀ կառավարության համապատասխան որոշում) հիմք է տվյալ ճանապարհի «գործի» տեղափոխում արխիվ:
5. Ռեգիստրում ճանապարհների վերաբերյալ տեղեկատվության մուտքագրում և փոփոխությունների իրականացում կատարվում է ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության (թղթային և էլեկտրոնային տարբերակներով) հիման վրա.
1) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով`
ա. «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
բ. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը,
գ. «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը,
դ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ:
2) Մարզերի և համայնքների ենթակայության տակ գտնվող հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների մասով` համապատասխան մարզպետարանները յուրաքանչյուրն իր մասով:
6. Ռեգիստրում ճանապարհի անվանման փոփոխություն կարող է կատարվել ՀՀ կառավարության կողմից հաստատված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում կատարված փոփոխության հիման վրա:
III. Ռեգիստրի կազմավորումը
1. Ռեգիստրը բաղկացած է երկու բաժնից` հիմնական և արխիվային:
Ռեգիստրի հիմնական բաժնում ներառվում են հետևյալ փաստաթղթերը.
1) Տեղեկատվական քարտի հաշվառման մատյան` համաձայն հավելված 3.1-ի Ձև 2-ի
2) Ռեգիստրից տեղեկատվության տրամադրման հաշվառման` համաձայն հավելված 3.1-ի մատյան Ձև 3-ի
3) «Գործեր» - որտեղ գտնվում են ավտոմոբիլային ճանապարհների տեղեկատվական քարտերը և նրան կից սահմանված կարգով հաստատված այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են հանդիսանում Ռեգիստրում ներառելու համար:
Յուրաքանչյուր գործին տրվում է ռեգիստրային համար, որը բաղկացած է տարեթվից, հերթական համարից և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների պայմանանիշից և համարից:
Ռեգիստրի արխիվային բաժնում ներառվում են այն «Գործերը», որոնցում ընդգրկված «Տեղեկատվական քարտերը» կորցրել են իրենց արդիականությունը կապված փոփոխված (թարմացված) տեղեկատվության հետ:
Արխիվային բաժնի յուրաքանչյուր գործին տրվում է համար, որը համապատասխանում է Ռեգիստրի հիմնական բաժնում տրված ռեգիստրային համարին կցելով «արխիվ» բառը:
2. Ռեգիստրում «գործերը» դասավորվում են ըստ ճանապարհների նշանակության (միջպետական, հանրապետական, մարզային) մարզային նշանակության ճանապարհները` ըստ մարզերի:
3. Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվության տրամադրման կարգը`
1) ճանապարհների վերաբերյալ Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվությունը, եթե այն չի հանդիսանում պետական գաղտնիք, տրամադրվում է բոլոր շահագրգիռ մարմիններին նրանց հարցման հիման վրա` համաձայն հավելված 3.1-ի Ձև 4-ի:
2) Ռեգիստրում ընդգրկված տեղեկատվությունը տրամադրվում է գրավոր հարցման ստացման օրվանից տասնօրյա ժամկետում:
4. Տեղեկատվության տրամադրման մերժելու դեպքում, գրավոր հարցման ստացման օրվանից տասնօրյա ժամկետում դիմողին տրվում է հիմնավորված պատասխան:
5. Տեղեկատվության տրամադրման մերժման հիմք է հանդիսանում տրամադրվող տեղեկատվության մեջ սույն կարգով հաստատված հավելված 3-ի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պետական գաղտնիքի առկայությունը:
Հավելված 3.1
Ձև 1
Տեղեկատվական քարտ
______________________________________________________________________
1. Ճանապարհի տվյալների բազա
_____________ ________________ _______________ ______________
ճանապարհի ճանապարհի ճանապարհի ճանապարհի
անվանումը պայմանանիշը և նշանակությունը երկարությունը
համարը
1) ճանապարհը տնօրինողների տվյալները
._____________________________________________________________________.
|Ճանապարհահատվածը տնօրինող իրավաբանական անձի |
|_____________________________________________________________________|
|լրիվ |գտնվելու|ղեկավարի |հեռախոսի, |տնօրինության տակ գտնվող |
|անվանումը|վայրը |անունը, |ֆաքսի |ճանապարհահատվածները |
| | |ազգանունը |համարները և |պիկետներով (կմ-կմ) |
| | |հայրանունը|էլեկտրոնային|(մոտեցումների առկայության |
| | | |հասցեն |դեպքում դրանց |
| | | | |անվանումները) |
|_________|________|__________|____________|__________________________|
| | | | | |
|_________|________|__________|____________|__________________________|
| | | | | |
|_________|________|__________|____________|__________________________|
| | | | | |
._____________________________________________________________________.
ա. Ավտոմոբիլային ճանապարհի անվանումը, ավտոմոբիլային ճանապարհի պայմանանիշը և համարը, ավտոմոբիլային ճանապարհի երկարությունը և ճանապարհի նշանակությունը, պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշմամբ ամրագրված տվյալներին
2) ճանապարհի վիճակը ըստ ճանապարհահատվածների
___________________________________________________________________
1) վիճակի գնահատականը (երաշխիքային, լավ, բավ., վատ) պիկետներով
(Ճանապարհի վիճակի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներառի ճանապարհի վիճակի գնահատականը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարած աշխատանքների ընդունման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1942-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1419 որոշմամբ սահմանված կարգով)
3) ճանապարհի վերակառուցման, հիմնանորոգման տարեթվերը ըստ ճանապարհահատվածների
._____________________________________________________________________.
|շինարարական |ճանապարհա- |իրականացման|ներդրումների |իրականացնող |
|գործունեության|հատվածները |տարեթիվը |չափը (մլն |կազմակերպության |
|անվանումը |պիկետներով | |դրամ) |անվանումը |
|______________|___________|___________|_____________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|______________|___________|___________|_____________|________________|
| | | | | |
|______________|___________|___________|_____________|________________|
| | | | | |
._____________________________________________________________________.
1) 1-ին սյունակում նշվում է հետևյալ անվանումները «վերակառուցում», «հիմնանորոգում»
2) 2-րդ սյունակում շարունակական գործունեությանը համապատասխան ճանապարհահատվածները պիկետներով (կմ)
3) 3-րդ սյունակում շինարարական գործունեության իրականացման տարեթիվը
4) 4-րդ սյունակում ֆինանսական ներդրումների չափը
5) 5-րդ սյունակում շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպության անվանումը
4) ճանապարհի ծածկը ըստ ճանապարհահատվածների
.___________________________________________________________.
| Ճանապարհահատվածը պիկետներով | ճանապարհահատվածի ծածկը |
|_________________________________|_________________________|
| | |
|_________________________________|_________________________|
| | |
.___________________________________________________________.
1) ճանապարհի ծածկի անվանումը նշվում է ըստ «Ավտոմոբիլային ճանապարհներ ՀՀՇՆIV-11.05.02-99» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի
5) ճանապարհի տեխնիկական կարգը ըստ ճանապարհահատվածների
._________________________________________________________________.
| N |Ճանապարհահատվածը պիկետներով (կմ-կմ)| ճանապարհահատվածի կարգը |
|___|___________________________________|_________________________|
| | | |
|___|___________________________________|_________________________|
| | | |
._________________________________________________________________.
1) գրանցման ներկայացվող Ճանապարհի ճանապարհահատվածների տեխնիկական կարգերը պետք է համապատասխանեն «Ավտոմոբիլային ճանապարհներ ՀՀՇՆIV-11.05.02-99» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով սահմանված կարգերին, իսկ բնակավայրի տարածքում գտնվող այն ճանապարհի մաս հանդիսացող ճանապարհահատվածները «Գռադօստռօիտելյստվօ. Պլանիռօվկա ի զաստռօյկա գօռօդսկիխ ի սելյսկիխ պօսելենիյ ՍՆիՊ 2.07.01-89» շինարարական նորմերով սահմանված կարգերին
6) ճանապարհի գտնվելու վայրը
._____________________________________________________________________.
|Մարզի (ք. Երևան), տարածաշրջանի,|վարչական սահմաններում ընկած| պիկետը |
|համայնքի (բնակավայրի) |ճանապարհահատվածների | |
|անվանումները, որտեղ գտնվում են |երկարությունները (կմ) | |
|ճանապարհահատվածները | | |
|________________________________|___________________________|________|
|Մարզի անվանումը | | | |
|________________|_______________|___________________________|________|
|այդ թվում` | | | |
|ըստ տարածաշրջանի|_______________|___________________________|________|
| |այդ թվում` |___________________________|________|
| |ըստ |___________________________|________|
| |բնակավայրերի |___________________________|________|
| | |___________________________|________|
|________________|_______________|___________________________|________|
| | | | |
| |_______________|___________________________|________|
| |այդ թվում` |___________________________|________|
| |ըստ |___________________________|________|
| |բնակավայրերի |___________________________|________|
| | |___________________________|________|
|________________|_______________|___________________________|________|
|Մարզի անվանումը | | | |
._____________________________________________________________________.
______________________________________________________________________
1) Մարզերի, տարածաշրջանների, համայնքներ (բնակավայրերի և բնակավայրի տարածքում տարանցիկ փողոցների) անվանումները, սկսած սկզբնակետից` նշելով ճանապարհահատվածների երկարությունները պիկետներով ըստ վարչական սահմանների (ճանապարհի գտնվելու վայրը պետք է ընդգրկի բոլոր այն մարզերը, տարածաշրջանները, և համայնքները), որոնց վարչական սահմաններում գտնվում է ճանապարհը` նշելով ճանապարհի երկարությունը և պիկետներով յուրաքանչյուր վարչական սահմանի համար համապատասխան չափագրումների արդյունքներից ելնելով)
7) ճանապարհի շահագործման հանձնման տարեթիվը
__________________________________________________________________
ճանապարհահատվածի շահագործման հանձնման տարեթիվը պիկետներով
8) տեղեկություններ ճանապարհը շահագործող կազմակերպության վերաբերյալ
.___________________________________________________________________.
|N |սպասարկող ճանապարհահատվածի|սպասարկող կազմակերպության |պայմանագրի|
| |երկարությունը պիկետներով |անվանումը, գտնվելու վայրը,|համարը |
| | |հեռախոսը, ֆաքսը |կնքման |
| | | |տարեթիվը |
|__|__________________________|__________________________|__________|
|1 | 2 | 3 | 4 |
|__|__________________________|__________________________|__________|
| | | | |
|__|__________________________|__________________________|__________|
| | | | |
.___________________________________________________________________.
9) ճանապարհի արժեքը
ա. Ճանապարհի բալանսային արժեքը _______________ (հազար դրամ)
բ. Ճանապարհի մնացորդային արժեքը _______________ (հազար դրամ)
2. Արհեստական կառույցների տվյալների բազա
._________________________________________________________________.
|Արհեստական |Գտնվելու|Կառուցման, |Կառույցի |Տեխնիկական|
|կառույցի անվանումը|վայրը |վերակառուցման,|տեխնիկական |վիճակը |
| |(պիկետը)|վերանորոգման |բնութագրերը| |
| | |տարեթվերը | | |
|__________________|________|______________|___________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|__________________|________|______________|___________|__________|
| | | | | |
|__________________|________|______________|___________|__________|
| | | | | |
._________________________________________________________________.
1) արհեստական կառույցի անվանումը սյունակում նշվում է` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները («թունել», «կամուրջ», «հենապատ» և այլն)
2) գտնվելու վայրը սյունակում նշվում է` կառույցի պիկետը (կմ)
3) կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման տարեթվերը սյունակում նշվում է կառուցման տարեթիվը, իսկ փակագծով` վերջին հիմնանորոգման տարեթիվը
4) կառույցի տեխնիկական բնութագրերը սյունակում նշվում է` կառույցի հիմնական տեխնիկական բնութագիրը (թունելի երկարությունը, լայնությունը, բարձրությունը, կամրջի երկարությունը, տիպը և շինանյութը, հաշվարկային բեռնվածքը, գաբարիտները և այլն)
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով կառույցի տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը
3. Կահավորանքի տվյալների բազա
.__________________________________________________________.
|կահավորանքի|գտնվելու վայրը|տեղադրման|տեխնիկական|տեխնիկական|
|անվանումը |(պիկետը) |տարեթիվը |բնութագիրը|վիճակը |
|___________|______________|_________|__________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___________|______________|_________|__________|__________|
| | | | | |
|___________|______________|_________|__________|__________|
| | | | | |
.__________________________________________________________.
1) կահավորանքի անվանումը սյունակում նշվում է` «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները (ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ, սպասարկող հարմարանքներ և այլն)
2) գտնվելու վայրը (պիկետը) սյունակում նշվում է` կահավորանքի տեղադրման պիկետը (կմ)
3) տեղադրման տարեթիվը սյունակում նշվում է վերջին տեղադրման տարեթիվը
4) տեխնիկական բնութագիրը սյունակում նշվում է` հիմնական տեխնիկական բնութագիրը
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը/կահավորանքի բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»
4. Այլ շինությունների տվյալների բազա
._____________________________________________________________________.
|Ճանապարհային ինժեներական և |գտնվելու|կառուցման|տեխնիկական|տեխնիկական|
|ճանապարհային ծառայության |վայրը |տարեթիվը |բնութագիրը|վիճակը |
|շինությունների անվանումները |(պիկետը)| | | |
|____________________________|________|_________|__________|__________|
|____________________________|________|_________|__________|__________|
|____________________________|________|_________|__________|__________|
|____________________________|________|_________|__________|__________|
._____________________________________________________________________.
1) Ճանապարհային ինժեներական և ճանապարհային ծառայության շինությունների անվանումները սյունակում նշվում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի հիմնական հասկացություններով սահմանված անվանումները (կանգառներ, ավտոտաղավարներ, հանգստյան գոտիներ, ճանապարհների պահպանության հենակետեր, շինանյութերի պահեստներ և այլն).
2) գտնվելու վայրը (պիկետը) սյունակում նշվում է` շինության գտնվելու վայրը (կմ)
3) տեխնիկական բնութագիրը սյունակում նշվում է` հիմնական տեխնիկական բնութագիրը (մակերեսը, տիպը, շինանյութը և այլն)
4) տեղադրման տարեթիվը սյունակում նշվում է կառուցման և վերջին հիմնանորոգման տարեթիվը
5) տեխնիկական վիճակը սյունակում նշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեխնիկական վիճակին համապատասխան գնահատականը/շինության բացակայության դեպքում նշվում է «բացակայում է»
_____________________ _____________________ _____________________
պաշտոնը ստորագրությունը անունը, ազգանունը
կնիք
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում