Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0367.030412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մարտի 2012 թվականի N 367-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1044-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի «բ» ենթակետից հանել «հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,» բառերը, 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,» բառերը:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակների լիցենզավորման կարգերը հաստատելու մասին» N 844 որոշման 1-ին կետի «զ» ենթակետով հաստատված` անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզավորման կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության իրականացման լիցենզավորման կարգի`

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ի» ենթակետով.

«ի) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը»,

բ. լիցենզիա ստանալու մասին հայտը` N 2 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

«10. Պետական տուրքի վճարման անդորրագիրը».

2) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետությունում բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական) միջին մասնագիտական և բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգի 11-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը, N 1 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» բաժնի 1-ին, 2-րդ կետերը, N 2 ձևի «Կից ներկայացվող փաստաթղթերը» բաժնի 1-ին կետը:

i

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 29-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ու օրգանական գյուղատնտեսության ոլորտի արտադրության մեթոդի համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «իրավաբանական անձի դեպքում` կանոնադրության և պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը, իսկ» բառերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.03.2012
N 367-Ն
Որոշում