040.0132.050399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 1999 թվական թիվ 132
i
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐԶԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել պաշտպանական մարզատեխնիկական ընկերությանն իր անվանման մեջ ունենալ «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 5-ից: