Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՍՏԱ ...

 

 

104.0080.290212

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»        02            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10412128

         

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

                                 ՀՐԱՄԱՆ

                                                            

                    21 փետրվարի 2012 թվականի N 2/80-Ն

                                                                               

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 26-ի N 230 որոշման 7-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հունիսի 23-ի N 974-Ն որոշման 4-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում փոստային առաքումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ արտաքին գործերի նախարարի

21 փետրվարի 2012 թվականի

N 2/80-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում` արտաքին գործերի նախարարության աշխատակազմի (այսուհետ` Նախարարություն) և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների (այսուհետ` Դիվանագիտական ներկայացուցչություն), ինչպես նաև վերջիններիս միջև փոստային առաքումների իրականացման ընթացակարգը:

2. Փոստային առաքումներն իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային ծառայության միջոցով` «Միջկառավարական սուրհանդակային կապի մասին» 1993 թվականի հունվարի 22-ի ԱՊՀ համաձայնագրի շրջանակներում,

2) Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի քաղաքացիական օդանավի անձնակազմի հրամանատարի միջոցով,

3) սույն Կարգի 4-րդ կետում նշված ad hօc (ադ հոկ) (ժամանակավոր, կոնկրետ դեպքի համար) սուրհանդակների միջոցով` կամավորության սկզբունքով,

4) սույն Կարգով նախատեսված դեպքերում` միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով FedEx (ֆեդԷքս), DHL (Դի Էյջ Էլ) և այլն:

3. Սույն Կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված եղանակով փոստային առաքումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, ընդ որում` օդանավի անձնակազմի հրամանատարին տրվում է պաշտոնական փաստաթուղթ` փոստի նկարագրությամբ:

4. Ad hօc սուրհանդակներ են համարվում Նախարարության և (կամ) դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, իսկ առանձին դեպքերում նաև ՀՀ պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցները: Սույն կետում նշված անձանց Նախարարության կամ Դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրվում է տեղեկանք` համաձայն Ձև 1-ի (Հավելված 1-ը կցվում է), որով հավաստվում է տվյալ անձանց կողմից դիվանագիտական ad hօc սուրհանդակի կարգավիճակ ունենալու փաստը և տրվում է դիվանագիտական փոստի նկարագրությունը: Փոստը ենթակա է տեղափոխման բացառապես ձեռքի ուղեբեռում և չի կարող գերազանցել տվյալ ad hօc սուրհանդակին փոխադրող տրանսպորտային ընկերության կողմից ձեռքի ուղեբեռի համար սահմանված թույլատրվող քաշը և ծավալը:

5. Սույն Կարգի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերում նշված եղանակներով փոստային առաքումներն իրականացվում են առավելագույնը 15 օրացուցային օրվա պարբերականությամբ:

6. Սույն Կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված եղանակով` միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով փոստային առաքումներն իրականացվում են հետևյալ դեպքերում`

1) սույն Կարգի 5-րդ կետում նշված ժամկետներում և եղանակներով փոստային առաքման իրականացման անհնարինության, կամ

2) աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` արտահերթ, կամ

3) քաղաքացու ցանկությամբ` արտահերթ:

7. Նախարարությունից դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ առաքվող փոստի առաքման և ժամկետների պահպանման համար պատասխանատու է Նախարարության ընդհանուր բաժինը:

8. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն առաքվող փոստի առաքման և ժամկետների պահպանման համար պատասխանատու է տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունը:

 

II. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Ընդհանուր բաժինը մեկօրյա ժամկետում ապահովում է Նախարարության ստորաբաժանումներից ստացված փոստի գրանցումը, հաշվառումը, փաթեթավորումը, պիտակավորումը և սույն Կարգով սահմանված ժամկետում առաքումը դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ:

10. Ընդհանուր բաժինը Նախարարության համապատասխան ստորաբաժանումից գաղտնի թղթակցությունը ստանում և առաքում է փակ վիճակում` պահպանելով սույն Կարգով սահմանված ժամկետները:

11. Անհրաժեշտության դեպքում Նախարարությունը կարող է փոստը դիվանագիտական ներկայացուցչություն ուղարկել մեկ այլ դիվանագիտական ներկայացուցչության միջոցով: Այս դեպքում վերջինս պատասխանատու է փոստի` վերջնական հասցեատիրոջը հասցնելու համար, սույն Կարգի 3-րդ բաժնում նախատեսված կարգով:

12. Փոստային առաքումները սահմանված կարգով իրականացնելու և դրանք հնարավորինս արդյունավետ կազմակերպելու նպատակով ընդհանուր բաժինը կազմում է առաքումների իրականացման օպտիմալ տարբերակներն ըստ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային փոխադրողի կողմից Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև իրականացվող կանոնավոր չվերթները և Նախարարության աշխատակիցների` առաջիկայում նախատեսված գործուղումները: Այդ նպատակով կազմվում է փոստային առաքումների պլանային օրացույց, որը փակցվում է ընդհանուր բաժնում` Նախարարության աշխատակիցների համար տեսանելի վայրում:

13. Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը մեկօրյա ժամկետում աշխատակիցների գործուղումների մասին հրամաններն էլեկտրոնային եղանակով ուղարկում է ընդհանուր բաժնի պետին:

14. Նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ընդհանուր բաժնի պետին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցների գործուղումների մասին` այդ մասին տեղեկությունը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

15. Ընդհանուր բաժինն առաքված և ստացված փոստի մասով վարում է առանձնացված հաշվառում` էլեկտրոնային գրանցամատյան (անհրաժեշտության դեպքում նաև թղթային) վարելու միջոցով, որը պարունակում է տվյալներ փոստային առաքանու բովանդակության (համառոտ), քանակի (փաթեթ, տեղ), առաքման ամսաթվի, հասցեատիրոջ և առաքման եղանակի մասին:

Դիվանագիտական ներկայացուցչություններից ստացված փոստը ընդհանուր բաժինը գրանցում է մեկօրյա ժամկետում և հետագա ընթացքն ապահովում է Նախարարության գործավարության կարգին համապատասխան:

 

III. ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՅԼ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

 

16. Դիվանագիտական ներկայացուցչությունն ապահովում է իր կողմից պատրաստված փոստի գրանցումը, հաշվառումը, փաթեթավորումը, պիտակավորումը և կազմակերպում է առաքումը դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն:

17. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի այլ դիվանագիտական ներկայացուցչություններ փոստը առաքվում է սույն Կարգի 2-րդ կետում նշված եղանակներով:

18. Դիվանագիտական ներկայացուցչությունը ստացված և առաքված փոստի մասով իրականացնում է առանձնացված հաշվառում` էլեկտրոնային գրանցամատյան (անհրաժեշտության դեպքում նաև թղթային) վարելու միջոցով, որը պարունակում է տվյալներ փոստային առաքանու բովանդակության (համառոտ), քանակի (փաթեթ, տեղ), առաքման ամսաթվի, հասցեատիրոջ և առաքման եղանակի մասին:

19. Դիվանագիտական ներկայացուցչությունը կազմում է փոստային առաքումների պլանային օրացույց` հաշվի առնելով տվյալ պետության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից իրականացվող չվերթները, ինչպես նաև Նախարարության աշխատակազմից դեպի տվյալ պետություն առաջիկայում նախատեսված գործուղումները:

20. Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը Նախարարության աշխատակիցների գործուղումների մասին հրամաններն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին, որն այդ մասին հայտնում է փոստային առաքումների պլանավորման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցին:

 

i

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

(IV գլուխը խմբ. 01.07.13 թիվ 2/459-Ն հրաման)

 

21. Հյուպատոսական ծառայությունների մատուցման գործընթացը` դիմումների ընդունումը և ծառայությունների մատուցումը դիմողի ցանկությամբ և հաշվին կարող է իրականացվել փոստով, եթե դա նախատեսված է տվյալ գործընթացը կարգավորող համապատասխան իրավական ակտով և արգելված չէ համապատասխան պետության օրենսդրությամբ:

Դիմողի ցանկությամբ և հաշվին` դիվանագիտական ներկայացուցչությունը կարող է իրականացնել արտահերթ փոստային առաքում դեպի Նախարարություն:

22. Տվյալ հյուպատոսական ծառայությունը փոստի միջոցով ստանալու համար դիմողը պետք է այդ մասին գրավոր նշում կատարի իր դիմումի մեջ և վճարի տվյալ առաքման համար սահմանված փոստային ծառայության արժեքը:

23. Նախարարության կողմից հյուպատոսական ծառայությունները Հայաստանի Հանրապետության տարածքում փոստով մատուցելու դեպքում առաքումը նախարարությունից դիմողին կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փոստային կապի ծառայություններ մատուցող օպերատորի միջոցով` լիազոր մարմնի կողմից հաստատված փոստային կապի ծառայությունների սակագներով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փոստով մատուցելու դեպքում` սույն կարգի 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված միջազգային սուրհանդակային ծառայություններ մատուցող որևէ ընկերության միջոցով:

Դիմողը փոստային առաքման համար սահմանված վճարը փոխանցում է նախարարության համապատասխան արտաբյուջետային հաշվեհամարին` բանկային փոխանցման, էլեկտրոնային վճարային համակարգերի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակնթարթային վճարումների ընդունման համակարգերի միջոցով:

24. Նախարարության կողմից առաքման ենթակա փաստաթղթերը տվյալ հյուպատոսական ծառայությունը մատուցելու համար համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետում պատրաստելու և ընդհանուր բաժնին հանձնելու համար պատասխանատու է տվյալ ծառայությունը մատուցող ստորաբաժանումը:

Ընդհանուր բաժինը փոստի առաքումն իրականացնում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, մինչև 15:00-ն ստացված փոստն առաքվում է նույն օրը:

Փոստի առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում է ընդհանուր բաժնի աշխատակցի կողմից համապատասխան փոստային բաժանմունք առաքանին հանձնելու միջոցով, իսկ միջազգային սուրհանդակային ծառայության միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքում` սուրհանդակ հրավիրելու և նրան հանձնելու միջոցով:

25. Հյուպատոսական հիմնարկների կողմից հյուպատոսական ծառայությունները փոստով մատուցելու դեպքում առաքումը հյուպատոսական հիմնարկից դիմողին կատարվում է նստավայր պետության տարածքում գործող փոստային կապի ծառայություններ մատուցող ընկերության միջոցով, որի ընտրությունը կատարվում է նախարարության համաձայնությամբ:

Դիմողը փոստային առաքման համար սահմանված վճարը փոխանցում է հյուպատոսական հիմնարկի համապատասխան հաշվեհամարին կամ նախարարության համապատասխան արտաբյուջետային հաշվեհամարին: Եթե տվյալ առաքումն իրականացվելու է այնպիսի փոստային ծառայության միջոցով, որն առաջարկում է նաև նախապես վճարված ծրարների ծառայություն, ապա դիմողը կարող է վճարելու փոխարեն ներկայացնել նախապես վճարված ծրար:

Հյուպատոսական հիմնարկի կողմից փոստի միջոցով հյուպատոսական ծառայություններ մատուցելու դեպքում փոստային առաքումը կատարվում է փաստաթուղթը պատրաստ լինելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Փոստը սահմանված ժամկետում առաքելու համար պատասխանատու է տվյալ ծառայությունը մատուցող պաշտոնատար անձը:

26. Օրենքով սահմանված կարգով փոստի միջոցով մատուցվող հյուպատոսական ծառայությունների ցանկը, համապատասխան դիմումների ձևերը և արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով կիրառվող փոստային ծառայությունների տեսակները, առաջարկվող սակագները և համապատասխան փոստային ծառայություններ մատուցող ընկերությունների կայքերի հասցեները հրապարակվում են նախարարության և հյուպատոսական հիմնարկների կայքերում, ինչպես նաև դիմողների ընդունելության սրահների տեսանելի վայրերում:

 

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ

 

27. Նախարարությունից դեպի դիվանագիտական ներկայացուցչություններ կատարվող փոստային առաքումները միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով կատարելու դեպքում մատուցված ծառայությունների ծախսերն իրականացվում են Նախարարության միջոցների հաշվին:

28. Դիվանագիտական ներկայացուցչություններից դեպի Նախարարություն կամ այլ դիվանագիտական ներկայացուցչություն կատարվող փոստային առաքումները միջազգային սուրհանդակային ընկերությունների միջոցով կատարելու դեպքում մատուցված ծառայությունների ծախսերն իրականացվում են ուղարկող դիվանագիտական ներկայացուցչության պահպանման միջոցների հաշվին:

29. Դիվանագիտական ներկայացուցչություններից քաղաքացիներին ուղղված հյուպատոսական ծառայությունների մատուցման հետ կապված փոստային առաքումները (բացառությամբ ծանուցումների), ինչպես նաև վերջիններիս ցանկությամբ դեպի Նախարարություն արտահերթ կատարվող փոստային առաքումներն իրականացվում են այդ քաղաքացիների (դիմողների) հաշվին:

 

Ձև 1

 

CERTIFICATE ՏԵՂԵԿԱՆՔ

 

._____________________________________________________________________.

|Aսtհօrity           |                                                |

|ՈՒմ կողմից          |                                                |

|____________________|________________________________________________|

|Address, telepհօոe, |                                                |

|e-mail              |                                                |

|Գտնվելու վայրը,     |                                                |

|հեռախոս, Էլ. փոստ   |                                                |

|____________________|________________________________________________|

|Tհis is tօ          |Mr./Ms.            |                            |

|certify tհat        |Պրն/Տկն            |                            |

|Տեղեկանքը           |___________________|__             _____________|

|հավաստում է, որ     |Passpօrt Nսmber aոd|                            |

|                    |Issսiոg Aսtհօrity  |                            |

|                    |Անձնագրի համարը և  |                            |

|                    |ում կողմից է տրված |                            |

|_____________________________________________________________________|

|    is aո AD HOC cօսrier of tհe DIPLOMATIC MAIL meոtiօոed belօw      |

|  հանդիսանում է ստորև  նշված դիվանագիտական փոստի ad hօc սուրհանդակ   |

|_____________________________________________________________________|

| Descriptiօո        |Qսaոtity           |Tօtal Weigհt  |Nօtes        |

| Նկարագրությունը    |Քանակը             |Ընդհանուր քաշը|Նշումներ     |

|____________________|___________________|______________|_____________|

|                    |                   |              |             |

|____________________|________________________________________________|

|Recipieոt           |                                                |

|Ստացող              |                                                |

|____________________|________________________________________________|

|Address, telepհօոe, |                                                |

|e-mail              |                                                |

|Գտնվելու վայրը,     |                                                |

|հեռախոս, Էլ. փոստ   |                                                |

|____________________|________________________________________________|

|Valid frօm          |                   |Tօ            |             |

|Վավերական է         |                   |Մինչև         |             |

._____________________________________________________________________.

 

_______________________________________________

                          (Pօsitiօո / Պաշտոնը)

             _______________________________________________

               (First ոame, Last ոame / Անունը, Ազգանունը)

 

 

pin
Արտաքին գործերի նախարարություն
21.02.2012
N 2/80-Ն
Հրաման