(ուժը կորցրել է 05.10.12 թիվ 310-Ն որոշում)
i
606.0026.140212
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 02 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 փետրվարի 2012 թվականի N 26-Ն
i
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 49-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Պետական լիազոր մարմին ճանաչելու մասին» N 56-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) կուսակցությունների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող ֆինանսական հաշվետվությունը լրացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. փետրվարի 6-ի
N 26-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Կուսակցությունները, սույն կարգին համապատասխան, պարտավոր են իրենց ֆինանսական հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնել յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ:
2. Կուսակցությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները հրապարակում են զանգվածային լրատվության միջոցներում` սույն կարգի 1-ին կետով սահմանված ժամկետում:
3. Ֆինանսական հաշվետվությունը պետք է տվյալներ պարունակի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև կուսակցությանը պատկանող գույքի և այդ գույքի արժեքի մասին:
3. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևին համապատասխան: Հաշվետվության ձևը ներբեռնվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
4. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են թղթային տարբերակով` դրան կցելով տպագիր մամուլի այն համարը, որում հրապարակվել է հաշվետվությունը:
5. Կուսակցության նախընտրական քարոզչության ֆինանսավորման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. փետրվարի 6-ի
N 26-Ն որոշման
_____________________________________ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ 20 __ ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
._____________________________________________________________________.
| Աղբյուրները | Չափը |Հատկացման ձևը |Այլ |
| | (հազ. |(բանկային հաշիվ |տվյալներ|
| |դրամով)|/դրամարկղ կանխիկ| |
| | |/փոխանցում) | |
|___________________________________|_______|________________|________|
| 1 | 2 | 3 | 4 |
|___________________________________|_______|________________|________|
|1. Մնացորդը հաշվետու տարվա հունվարի| | | |
|1-ի դրությամբ | | | |
|___________________________________|_______|________________|________|
|2. Անդամակցության վճարներ | | | |
|___________________________________|_______|________________|________|
|3. Ֆիզիկական անձանց | | | |
|նվիրատվություններ | | | |
|___________________________________|_______|________________|________|
|4. Իրավաբանական անձանց | | | |
|նվիրատվություններ | | | |
|___________________________________|_______|________________|________|
|5. Օրենքով նախատեսված կարգով | | | |
|ստացված բյուջետային ֆինանսավորում | | | |
|___________________________________|_______|________________|________|
|6. Քաղաքացիական իրավական գործարքներ| | | |
|և օրենսդրությամբ չարգելված այլ | | | |
|մուտքեր | | | |
|___________________________________|_______|________________|________|
|Ընդամենը` | | | |
._____________________________________________________________________.
_________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
._____________________________________________________________________.
| Ծախսի անվանումը | Չափը |Ծախսի |Այլ |
| | (հազ. |կատարումը |տվյալներ|
| |դրամով)|հավաստող | |
| | |փաստաթղթերի | |
| | |անվանումը | |
| | |և տվյալները| |
|_______________________________________|_______|____________|________|
| 1. | 2. | 3. | 4. |
|_______________________________________|_______|____________|________|
|1. Ֆիզիկական անձանց տրված վճարներ | | | |
|(աշխատավարձ, ծառայությունների մատուցման| | | |
|վճարներ) | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|2. Սոցիալական վճարներ | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|3. Գույքի վարձակալության վճար | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|4. Կոմունալ վճարումներ | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|5. Հարկեր, տուրքեր | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|6. Գույքի ձեռքբերման համար կատարված | | | |
|ծախսեր | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|7. Տրանսպորտային ծախսեր | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|8. Գործուղման ծախսեր | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|9. Այլ ծախսեր | | | |
|_______________________________________|_______|____________|________|
|Ընդամենը` | | | |
._____________________________________________________________________.
________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
._____________________________________________________________________.
| Աղբյուրները |Արժեքը |Անշարժ |Այլ |
| | (հազ. |գույքի |տվյալներ|
| |դրամով)|տեսակը, | |
| | |գտնվելու| |
| | |վայրը, | |
| | |մակերեսը| |
|___________________________________________|_______|________|________|
| 1. | 2. | 3. | 4. |
|___________________________________________|_______|________|________|
|1. Առկա անշարժ գույքը հաշվետու տարվա | | | |
|հունվարի 1-ի դրությամբ | | | |
|___________________________________________|_______|________|________|
|2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ | | | |
|___________________________________________|_______|________|________|
|3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ | | | |
|___________________________________________|_______|________|________|
|4. Քաղաքացիական իրավական գործարքներ | | | |
|___________________________________________|_______|________|________|
|5. Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ | | | |
|___________________________________________|_______|________|________|
|Ընդամենը` | | | |
._____________________________________________________________________.
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
._____________________________________________________________________.
| Աղբյուրները |Արժեքը |Շարժական |Այլ |
| |(հազ. |գույքի |տվյալներ|
| |դրամով)|տեսակը, | |
| | |մակնիշը և | |
| | |սերիան, | |
| | |թողարկման | |
| | |տարեթիվը | |
|_________________________________________|_______|__________|________|
| 1. | 2. | 3. | 4. |
|_________________________________________|_______|__________|________|
|1. Առկա շարժական գույքը հաշվետու տարվա | | | |
|հունվարի 1-ի դրությամբ | | | |
|_________________________________________|_______|__________|________|
|2. Ֆիզիկական անձանց նվիրատվություններ | | | |
|_________________________________________|_______|__________|________|
|3. Իրավաբանական անձանց նվիրատվություններ | | | |
|_________________________________________|_______|__________|________|
|4. Քաղաքացիական իրավական գործարքներ | | | |
|_________________________________________|_______|__________|________|
|5. Օրենսդրությամբ չարգելված այլ | | | |
|աղբյուրներ | | | |
|_________________________________________|_______|__________|________|
|Ընդամենը` | | | |
._____________________________________________________________________.
_______________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔ
.____________________________________________________________.
|Գույքի անվանումը |Օտարման |Օտարման ձևը և |Այլ |
| |գինը |օտարման փաստը |տվյալներ |
| |(հազ. |հաստատող փաստաթղթի | |
| |դրամով) |անվանումը և տվյալները| |
|_________________|________|______________________|__________|
| 1. | 2. | 3. | 4. |
|_________________|________|______________________|__________|
|1. | | | |
|_________________|________|______________________|__________|
|2. | | | |
|_________________|________|______________________|__________|
|3. | | | |
|_________________|________|______________________|__________|
|Ընդամենը` | | | |
.____________________________________________________________.
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ
._______________________________________________________________.
|Միջոցի անվանումը |Գույքի անվանումը|Չափը, արժեքը|Այլ տվյալներ|
|____________________|________________|____________|____________|
| 1. | 2. | 3. | 4. |
|____________________|________________|____________|____________|
|1. Դրամական միջոցներ| | | |
|____________________|________________|____________|____________|
|2. Անշարժ գույք | | | |
|____________________|________________|____________|____________|
|3. Շարժական գույք | | | |
|____________________|________________|____________|____________|
|Ընդամենը` | | | |
._______________________________________________________________.
Հաշվետվությունը բաղկացած է ________ թերթից:
________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անուն, հայրանուն, ազգանուն, ստորագրությունը
_____________________
օր, ամիս, տարեթիվ
Հավելված N 3
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2012 թ. փետրվարի 6-ի
N 26-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ
1. Ֆինանսական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) վերնագրում նշվում է հաշվետվություն ներկայացնող կուսակցության անվանումը և հաշվետու տարին:
2. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության չափը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքը և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը,
4) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների չափը,
5) «Հատկացման ձևը (բանկային հաշիվ/դրամարկղ, կանխիկ/փոխանցում)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների հատկացման ձևը,
6) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած դրամական միջոցների վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
7) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
3. Հաշվետվության «ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնի «Ծախսի անվանումը» սյունակի.
1) «Գույքի վարձակալության վճար 1» տողում լրացվում է վարձակալած գույքի անվանումը և վարձակալության ժամկետները,
2) «Կոմունալ վճարումներ 1» տողում լրացվում է կոմունալ սպասարկման անվանումը,
3) «Հարկեր, տուրքեր 1» տողում լրացվում է հարկերի և տուրքերի տեսակը,
4) «Գույքի ձեռքբերման համար կատարված ծախսեր 1» տողում լրացվում է ձեռք բերված գույքի անվանումը և քանակը,
5) «Չափը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի չափերը,
6) «Ծախսի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի կատարումը հավաստող փաստաթղթերի անվանումը և փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Ծախսի անվանումը» սյունակում նախատեսված ծախսերի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը (հազ. դրամով)» սյունակում լրացված գումարների ընդհանուր չափը:
4. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքի տեսակը,
4) «Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),
5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի արժեքը,
6) «Անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը քառակուսի մետրերով, իսկ հողամասի դեպքում` հեկտարով,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
5. Հաշվետվության «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱԾ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնի «Աղբյուրները» սյունակի.
1) «Ֆիզիկական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,
2) «Իրավաբանական անձանց նվիրատվություններ 1» տողում` նվիրատվության պայմանագրի առարկա հանդիսացած շարժական գույքի արժեքը 100.000 դրամը գերազանցելու դեպքում լրացվում է նվիրատուի անվանումը և գտնվելու վայրը,
3) «Քաղաքացիական իրավական գործարքներ 1» տողում լրացվում է քաղաքացիական իրավական գործարքի տեսակը,
4) «Օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ 1» տողում լրացվում է օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրի անվանումը (տեսակը),
5) «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի արժեքը,
6) «Շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, թողարկման տարեթիվը» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի տեսակը, մակնիշը և սերիան, շարժական գույքի թողարկման տարեթիվը,
7) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է «Աղբյուրները» սյունակում նախատեսված աղբյուրներից ստացած շարժական գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
8) «Ընդամենը» տողում լրացվում է «Արժեքը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
6. Հաշվետվության «ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ» բաժնի.
1) «Գույքի անվանումը» սյունակում լրացվում է հաշվետու տարում օտարված կամ դուրս գրված գույքի անվանումը,
2) «Օտարման գինը (հազ. դրամով)» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի օտարման գինը,
3) «Օտարման ձևը, օտարման փաստը հավաստող փաստաթղթերի անվանումը և տվյալները» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի օտարման ձևը, օտարման փաստը հավաստող փաստաթղթերի անվանումը և փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
4) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված օտարված կամ դուրս գրված գույքի վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
5) «Ընդամենը» տողում լրացվում է «Օտարման գինը (հազ. դրամով)» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
7. Հաշվետվության «ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԸ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ» բաժնի.
1) «Գույքի անվանումը» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված և տարվա վերջում առկա գույքի (շարժական կամ անշարժ) անվանումը,
2) «Չափը, արժեքը» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված դրամական միջոցների չափը կամ շարժական և անշարժ գույքի արժեքը,
3) «Այլ տվյալներ» սյունակում համապատասխանաբար լրացվում է 1-ին սյունակում թվարկված միջոցների վերաբերյալ ցանկացած այլ տվյալ,
4) «Ընդամենը» տողում լրացվում է «Չափը, արժեքը» սյունակում նշված գումարների ընդհանուր չափը:
8. Հաշվետվության բոլոր էջերը ստորագրվում է կուսակցության ղեկավարի կողմից (իրավասու պաշտոնատար անձի կողմից):
9. Հաշվետվության վերջին էջում լրացվում է հաշվետվության թերթերի թիվը և հաշվետվությունը ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը: