Սեղմել Esc փակելու համար:
ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍ ...

 

 

         Համաձայնեցված է                 ՀՀ կառավարությանն

          ՀՀ ֆինանսների                   առընթեր պետական

        նախարարության հետ                եկամուտների կոմիտեի

                                            նախագահ

                                                 

___________________ Վ. Գաբրիելյան   ___________________ Գ. Խաչատրյան

     29 դեկտեմբերի 2011 թ.                26 դեկտեմբերի 2011 թ. N 47

                                                                    

                         ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

                                                                               

i

ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն, մասնավորապես` «Ապրանքի մատակարարում է համարվում նաև ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը)»:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.

Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող` առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված` գործառնական նշանակության հողերը, որպես կանոն, օգտագործվում են կամ ձեռք են բերվում առևտրային կամ հասարակական նպատակներով (առողջարանների, հանգստյան տների և նմանատիպ այլ օբյեկտների կամ հասարակական նշանակության օբյեկտների միջոցով գործունեության իրականացման, ազգաբնակչության բուժման և հանգստի կազմակերպման համար): Առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված` գործառնական նշանակության հողերը թեպետև ուղղակիորեն չեն թվարկված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում, սակայն դրանք ըստ էության հանդիսանում են առևտրային կամ հասարակական նշանակության գույք և հետևաբար ենթակա են ավելացված արժեքի հարկով հարկման` օրենքով սահմանված ընդհանուր կարգով, որպես ապրանքի մատակարարում համարվող գործարք:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
26.12.2011
N 47
Պաշտոնական պարզաբանում