Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն
ՀՀ ֆինանսների առընթեր պետական
նախարարության հետ եկամուտների կոմիտեի
նախագահ
___________________ Վ. Գաբրիելյան ___________________ Գ. Խաչատրյան
26 դեկտեմբերի 2011 թ. 16 դեկտեմբերի 2011 թ. N 46
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն` «այն հարկ վճարողները, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու պահին փաստացի կատարել են 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող և (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած` նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքների վճարումները, օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են այդ ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերը և տուգանքները վճարելու պարտավորությունից»:
Նշված դրույթի կիրառման հետ կապված հարցերի ճշտման նպատակով` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Ապառքի վճարած լինելու փաստը ներառում է նաև այն դեպքը, երբ ապառքը մարվել է ապառքի գումարի չափով միևնույն հարկատեսակի գծով դեբետային մնացորդով հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու կամ այլ հարկատեսակի գծով առկա` հաշվանցման ենթակա գումարի հաշվին տվյալ հարկատեսակի գծով առկա ապառքը մարվելու փաստով:
Սույնը վերաբերում է մինչև 2011 թվականի հուլիսի 4-ը (Օրենքն ուժի մեջ մտնելու օրը) հարաբերություններին: