Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների նախարարության հետ պետական եկամուտների կոմիտեի
նախագահ
___________________ Վ. Գաբրիելյան ___________________ Գ. Խաչատրյան
16 օգոստոսի 2011 թվականի N 36
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ` անհատ ձեռնարկատեր) և կազմակերպությունների կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է»:
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ժա» կետի համաձայն «վճարային քարտը դեբետային, վարկային, էլեկտրոնային քսակի կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ տեսակի քարտի ձևով վճարային գործիք է, որն օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաև վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնություններ կատարելու համար»:
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով պաշտոնապես պարզաբանում եմ.
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարային քարտերի միջոցով կամ դրանցից տարբերվող այլ քարտերի միջոցով (օրինակ` «Նվեր» քարտ, «Կուտակային» քարտ և այլն) իրականացված դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է: