050.0258.011111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 11 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011470
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
11 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 258-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 1/4 ԵՎ 1/2 ՏՐՈՅԱՆ ՈՒՆՑԻԱ ՔԱՇՈՎ ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը`Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2011 թվականի նոյեմբերի 14-ից շրջանառության մեջ դնել «Նոյյան տապան» 1/4 և 1/2 տրոյան ունցիա քաշով արծաթե ներդրումային դրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունը, որը ներդրումային դրամների ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հոկտեմբերի 11-ի
թիվ 258-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի
նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999օ
Քաշը 1/4 տրոյան ունցիա (7,8 գրամ)
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 20,0 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
1.1 «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
2. «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի
նկարագրությունը
Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ» և թողարկման տարեթիվը` «2011»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
Դրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Դրամը հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:
Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը 200 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 999օ
Քաշը 1/2 տրոյան ունցիա (15,5 գրամ)
Դրամաշուրթը ատամնավոր
Տրամագիծը 27,2 մմ
Որակը սովորական
Տպաքանակը մինչև 2.000.000 հատ
2.1 «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը
_______________________________
ԻՐՏԵԿ - ուրվագծերը չեն բերվում