Համաձայնեցված է ՀՀ կառավարությանն առընթեր
ՀՀ ֆինանսների նախարար պետական եկամուտների
կոմիտեի նախագահ
___________________ Վ. Գաբրիելյան ___________________ Գ. Խաչատրյան
24 օգոստոսի 2011 թ. N 37
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-դ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն ծախսերի թվին են դասվում չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները:
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն հաստատագրված վճարը օրենքով նախատեսված չափերով և ժամկետներում հաստատագրված վճար վճարող ֆիզիկական անձանց կողմից պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին և եկամտահարկին փոխարինող պարտադիր և անհատույց վճար է:
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով, պաշտոնապես պարզաբանում եմ.
Հաստատագրված վճար վճարող անհատ ձեռնարկատերերի կողմից ձեռնարկատիրական գործունեությունից ստացված համախառն եկամուտը հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ (որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները): Ընդ որում` համախառն եկամտի մեջ ներառվում են հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից ստացված եկամուտները և համախառն եկամտից նվազեցվում են այդ եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, իսկ հաստատագրված վճարի գումարները համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: