(ուժը կորցրել է 03.05.12 թիվ 633-Ա որոշում)
i
040.1516.281011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1516-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով երկրի տնտեսության մեջ գյուղատնտեսության գերակա ճյուղ լինելը, ինչպես նաև կարևոր համարելով ջերմոցային տնտեսության զարգացումը և այդ համատեքստում արտաքին շուկաներում գյուղատնտեսական արտադրանքի առաջմղման շղթայի ձևավորման նշանակությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մասնակցություն ձեռք բերել «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում դրա 49 տոկոսի չափով և այդ նպատակով անվանական արժեքով գնել ընդամենը 490 բաժնետոմս` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը գնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 4900000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
(2-րդ կետը փոփ. 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)
3. «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կապիտալում Հայաստանի Հանրապետության պետական բաժնեմասի կառավարման իրավասությունները լիազորել Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականին` նրա համաձայնությամբ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ