Սեղմել Esc փակելու համար:
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

01.07.1997 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1997  -ից մինչեւ   01.07.1997  -ը:
 
i

( ուժը կորցրել է 23.06.97 օրենքով)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «20» մայիսի 1992թ. Հ.Ն-0634-I

 

i

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

i
ԳԼՈՒԽ 1. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:

 

i

Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինու-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ձկան խավիար, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից) և բնական կաշվից հագուստ, մարդատար ավտոմեքենաներ, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, բենզին արտադրող-իրացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններում ծագած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության և ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները (այսուհետև` վճարողներ):

Բենզինի ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետություն բենզին ներմուծող բոլոր ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ ձեռներեցները և քաղաքացիները` անկախ ապրանքի ծագման երկրից:

(փոփ. 18.04.93, 30.11.94, 23.10.95, 18.12.96 օրենքներով )

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

i

Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):

Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքների ներմուծման արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի):

(փոփ. 18.04.93, 18.12.96 օրենքներով )

 

Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`

i

1) Հայաստանի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին պայմանագրեր (համաձայնագրեր) չկնքած պետություններ արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները:

(փոփ. 18.04.93թ, 23.10.95թ. օրենքներով )

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը`

 

i

.______________________________________________________________________.

|  Արտադրանքի ծածկագիրն     |                              |           |

|  ըստ ԱՏԳ ապրանքային       |   Ապրանքախմբի անվանումը      |Դրույքաչափը|

|     անվանացանկի           |                              |           |

|___________________________|______________________________|___________|

|  22.07   22.08            |գինի-օղու արտադրանք           | 125       |

|___________________________|______________________________|___________|

|  22.03                    |գարեջուր                      |  75       |

|___________________________|______________________________|___________|

|  22.04   22.05            |խաղողի գինիներ, գինենյութ     |  50       |

|___________________________|______________________________|___________|

|  16.04   30100            |ձկան խավիար                   | 200       |

|___________________________|______________________________|___________|

|  24.02                    |ծխախոտի արտադրանք             | 100       |

|                           |այդ թվում`                    |           |

|___________________________|______________________________|___________|

|                           |սիգարետներ ֆիլտրով            | 100       |

|___________________________|______________________________|___________|

|                           |սիգարետներ առանց ֆիլտրի       |  50       |

|___________________________|______________________________|___________|

|  71.13  71.14  71.15      |ոսկերչական իրեր, զարդեղեն     |           |

|  71.16  71.17             |(բիժուտերիա)                  |  30       |

|___________________________|______________________________|___________|

|  43.42.03                 |մորթի, մորթեղեն (բացի ոչխարի  |           |

|                           |մորթուց կարված բանվորական և   |           |

|                           |զինվորական կիսավերարկուներից),|           |

|                           |բնական կաշվից հագուստ         |  25       |

|___________________________|______________________________|___________|

|  87.03                    |մարդատար ավտոմեքենաներ        |  15       |

|___________________________|______________________________|___________|

|  69.11  70.13.31          |բյուրեղապակյա և  ճենապակյա    |           |

|                           |արտադրանք                     |  25       |

|___________________________|______________________________|___________|

|  27.10   00200            |բենզին                        |  25       |

.______________________________________________________________________.

(փոփ. 23.10.95, 18.12.96 օրենքներով )

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԵԿՏՆԵՐԸ

 

i

Հոդված 6.  Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից:

(փոփ. 18.04.93թ, օրենքով )

 

Հոդված 7. Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս:

(փոփ. 18.04.93թ, օրենքով )

 

Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

(փոփ. 18.04.93թ, օրենքով )

 

Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:

(լր. 18.04.93թ, օրենքով )

 

Հոդված 11. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ:

(լր. 18.04.93թ, օրենքով )

 

 

pin
ՀՀ 20.05.1992
N ՀՕ-33 օրենք