Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏ ...

11.02.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.09.2011  -ից մինչեւ   11.02.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.17 թիվ 11-Ն որոշում)

i

606.0055.250811

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «25»        08            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2011 թվականի N 55-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Ընդունել`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի,

2) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հավելված N 1

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. օգոստոսի 11-ի

N 55-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ընտրությունները կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:

2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք), այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում:

5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն և (կամ) մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամը:

6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՀՀ ԿԸՀ:

7. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան-0009, Գ. Քոչարի 21ա:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են օրենսգրքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

10. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:

Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն:

Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:

11. Վիճակահանությունը կազմակերպելու և ընտրված թեկնածուին որոշելու համար, առավել կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան, պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:

Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:

12. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

13. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

14. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

3) վարում է Հանձնաժողովի նիստերը.

4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ և կարգադրություններ, օրենսգրքի միատեսակ կիրառման վերաբերյալ հրահանգներ.

6) անցկացնում է խորհրդակցություններ, որոնք կարող են համառոտ արձանագրվել.

7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

9) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին.

10) հաստատում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույցը.

11) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.

12) ներկայացնում է Հանձնաժողովը.

13) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի (այսուհետ` Աշխատակազմ) կառուցվածքը, սահմանում պաշտոնային դրույքաչափեր.

14) նշանակում և ազատում է Աշխատակազմի ղեկավարին, Աշխատակազմի ղեկավարի տեղակալին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի քաղաքացիական ծառայողներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին, Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղարին, ռեֆերենտին, խորհրդականին.

15) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

16) հաստատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերը, նշանակում այդ հանձնաժողովների նախագահներին և քարտուղարներին.

17) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ նրան նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) պահանջով վաղաժամկետ դադարեցնելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման մասին տեղեկություն է հաղորդում այդ անդամին նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) էլետրոնային կապի հնարավոր որևէ միջոցով.

18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:

17. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

19. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցելու ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.

8) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:

22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.

2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

5) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐՍՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

24. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

26. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

27. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

28. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

29. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում և Աշխատակազմի ղեկավարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:

30. Նիստին ներկա լինելու իրավունք ունեցողներից բացի կարող են հրավիրվել`

1) Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, Աշխատակազմի աշխատակիցները.

2) այլ անձինք:

31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:

32. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

33. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամները ստանում են Հանձնաժողովի նիստերի դահլիճում նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:

34. Որոշման նախագծերը նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են Աշխատակազմի իրավաբանական վարչություն` իրավական եզրակացության: Որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստված չլինելու դեպքում Աշխատակազմի իրավաբանական վարչությունը նախագծին կցում է իր առարկությունները ներկայացվող հարցի վերաբերյալ:

35. Նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալու ներկայացվող որոշումների նախագծերին:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

36. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

37. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:

38. Նիստ վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

39. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստը վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

40. Նիստ վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) զգուշացում է անում սույն կանոնակարգը խախտողին.

3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում` զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:

41. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

42. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

43. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

44. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

45. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

46. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

Հանձնաժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամները:

47. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:

48. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

49. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

Հավելված N 2

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. օգոստոսի 11-ի

N 55-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք), Հայաստանի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը կազմավորվում է 6 տարի ժամկետով: Հանձնաժողովի անդամներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև Հանձնաժողովի լիազորությունների ավարտը:

7. Հանձնաժողովի առաջին նիստը գումարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտման օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ:

8. Հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար:

Հանձնաժողովի առաջին նիստը մինչև Հանձնաժողովի նախագահի ընտրվելը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

9. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով:

10. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

11. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:

12. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.

3) վարում է Հանձնաժողովի նիստերը.

4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

5) պահանջում է հրավիրել տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ.

6) անցկացնում է խորհրդակցություններ.

7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.

9) ներկայացնում է Հանձնաժողովը.

10) արձանագրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման փաստը Հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում գրառում կատարելու միջոցով.

11) տեղեկություն է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ նրան նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նրան նշանակած Հանձնաժողովի նախագահի կամ նրան առաջարկած Հանձնաժողովի անդամի պահանջով վաղաժամկետ դադարեցնելու մասին Հանձնաժողովի որոշման մասին.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

14. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) ապահովում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:

15. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.

3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.

4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.

5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.

6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.

8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:

17. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:

18. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:

19. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.

6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:

20. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.

2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

5) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:

22. Արտահերթ նիստ հրավիրվում է`

1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.

2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:

23. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:

24. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նստավայրում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:

25. Նիստերի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:

26. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

27. Նիստերին կարող են ներկա լինել`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

2) միջազգային և տեղական դիտորդները: Տեղական դիտորդը նիստին կարող է ներկա լինել, եթե դիտորդի վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական.

3) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.

4) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.

5) դիմումատուն (բողոք ներկայացնողը)` իր դիմումի (բողոքի) քննարկման ժամանակ:

28. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:

29. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

31. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:

32. Նիստը վարողն ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:

33. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`

1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.

2) հարցեր զեկուցողին.

3) առաջարկություններ.

4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստ վարողը` մինչև 7 րոպե.

5) քվեարկություն:

34. Նիստ վարողը`

1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.

2) զգուշացումներ է անում սույն կանոնակարգը խախտողներին.

3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.

4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում` զրկում խոսքից. նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:

35. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:

36. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:

37. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:

Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:

38. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:

39. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:

40. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:

41. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

42. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:

43. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:

44. Նիստը համառոտ արձանագրվում է:

 

Հավելված N 3

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2011 թ. օգոստոսի 11-ի

N 55-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները:

2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք), կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:

4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:

5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:

 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովը կազմավորվում, Հանձնաժողովի անդամները նշանակվում են օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:

7. Հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրվում է Հանձնաժողովի կազմավորման օրվանից հետո` 3-րդ օրը, ժամը 12.00-ին:

8. Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի լիազորությունները պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` Հանձնաժողովի այլ անդամներից:

9. Հանձնաժողովի անդամի և Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմումը դիմումատուն ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին և այդ մասին անհապաղ տեղեկացնում իրեն նշանակողին:

10. Դիմումը պետք է պարունակի դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը, դիմում ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը:

11. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո:

12. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին և անդամներին լրացուցիչ վարձատրություն չի տրվում:

13. Հանձնաժողովի նախագահին, քարտուղարին կամ անդամին վարձատրություն չի տրվում, եթե նա չի ստորագրել արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:

14. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից 5 օր հետո:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.

4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.

5) ապահովում է օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում.

6) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում.

7) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը.

8) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը.

9) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպում է տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ գտնվող շարժասայլակով տեղաշարժվող ընտրողի քվեարկությունը.

10) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում.

11) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակները, ընտրական փաստաթղթերի պարկը և քվեատուփը ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով.

12) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

16. Հանձնաժողովի քարտուղարը`

1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.

2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.

3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.

4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

17. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:

18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.

3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.

4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.

5) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.

6) հայտնելու ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:

19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`

1) իր մասնակցած առաջին նիստում ստորագրել «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը.

2) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.

3) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.

4) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Հանձնաժողովների հերթական նիստերը գումարում են օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:

21. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:

22. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:

23. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:

24. Նիստերի օրակարգը սահմանված է օրենսգրքով:

25. Առաջին նիստում Հանձնաժողովի անդամները ստորագրում են «Ընտրական հանձնաժողովների անդամի պարտականությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու մասին» պարտավորության տեքստը:

26. Քվեարկության նախորդ օրվա նիստում Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստորագրել կամ սեփական դրոշմով դրոշմել կամ անհատական կնիքով կնքել բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների բոլոր էջերը:

27. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`

1) ժամը 7.00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող, քվեարկության ծրարների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, համապետական ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և Հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը.

2) քվեարկության ավարտից հետո` ժամը 20.00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփումը:

28. Նիստերին կարող են ներկա լինել`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

2) միջազգային և տեղական դիտորդները: Տեղական դիտորդը նիստին կարող է ներկա լինել, եթե դիտորդի վկայականից բացի ունի ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման կամ դիտորդական առաքելություն իրականացնելու վկայական.

3) կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները.

4) յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.

5) թեկնածուն` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:

29. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի քարտուղարը:

31. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:

32. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:

33. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:

34. Քվեարկության ավարտից հետո` մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

35. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
11.08.2011
N 55-Ն
Որոշում