(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
606.0042.050811
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 08 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2011 թվականի N 42-Ն
i
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) Համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերի, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության էլեկտրոնային տարբերակը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Micrօsօft Wօrd տարբերակով, հետևյալ պարամետրերով. տառատեսակը` GHEA Grapalat, վերնագրի տառաչափը` 12, վերնագրի տառերը` մգացված (Bօld), տեքստի տառաչափը` 11, միջտողային հեռավորությունը` 1.5,
2) Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության հետ ներկայացնում են 120x140px չափսի էլեկտրոնային լուսանկար` *.jpg կամ *.gif գրաֆիկական ֆայլերի տեսքով,
3) նախընտրական ծրագրերի, ինքնակենսագրության անգլերեն օրինակը ներկայացնելու դեպքում այն կտեղադրվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի անգլերեն տարբերակում: