Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն Ո ...

 

 

040.1205.290811

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1205-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 107-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում` ազատ շրջանառության համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը 1-ին կետը և հավելվածը «Ներմուծում` ազատ շրջանառության համար» բառերից հետո լրացնել «Ժամանակավոր ներմուծում», «ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով.

2) որոշման հավելվածի աղյուսակում`

i

ա. ԱՏԳ ԱԱ-ի «26-րդ», «28-րդ», «29-րդ», «36-րդ», «7102-րդ», «81-րդ» և «87-րդ» տողերի բնաիրային չափը գերազանցող մասի նկատմամբ սահմանված` ապրանքների ակնհայտ առևտրային քանակությունը փոխարինել համապատասխանաբար «0»-ով,

բ. ԱՏԳ ԱԱ-ի «07-րդ» և «08-րդ» տողերը երրորդ սյունակի «50 կգ» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «յուրաքանչյուր տեսակից» բառերով,

գ. «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի» 87-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով`

 

._________________________________________________________________________.

|8702        |Շարժիչային տրանսպորտային միջոցներ`         |1 հատ           |

|            |նախատեսված 10 և  ավելի մարդկանց` ներառյալ  |                |

|            |վարորդը, տեղափոխման համար                  |                |

|____________|___________________________________________|________________|

|8703        |Մարդատար ավտոմեքենաներ և  այլ շարժիչային   |1 հատ           |

|            |տրանսպորտային միջոցներ, նախատեսված         |                |

|            |մասնավորապես մարդկանց տեղափոխելու համար    |                |

|            |(բացի 8702 ապրանքային դիրքում դասակարգված  |                |

|            |ավտոմեքենաներից)` ներառյալ բեռնաուղևորատար |                |

|            |ֆուրգոն-ավտոմեքենաները և  մրցարշավային     |                |

|            |ավտոմեքենաները                             |                |

|____________|___________________________________________|________________|

|8704        |Շարժիչային տրանսպորտային միջոցներ` բեռները |1 հատ           |

|            |տեղափոխելու համար                          |                |

|____________|___________________________________________|________________|

|8705        |Շարժիչային տրանսպորտային միջոցներ, հատուկ  |1 հատ           |

|            |նշանակության, բացի ուղևորների  կամ բեռների |                |

|            |տեղափոխման համար օգտագործվողներից (օրինակ` |                |

|            |բեռնատար ավտոմեքենաներ` վթարային նորոգման  |                |

|            |համար, ավտոամբարձիչներ, հրշեջ տրանսպորտային|                |

|            |միջոցներ, ավտոբետոնախառնիչներ, ճանապարհները|                |

|            |մաքրող, ջրող ավտոմեքենաներ,                |                |

|            |ավտոարհեստանոցներ, ռենտգենյան կայանքներով  |                |

|            |ավտոմեքենաներ)                             |                |

|____________|___________________________________________|________________|

|8711        |Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և        |1 հատ           |

|            |հեծանիվներ` օժանդակ շարժիչներով,           |                |

|            |սայլակներով և  առանց դրանց                 |                |

|____________|___________________________________________|________________|

|8712 00     |Երկանիվային հեծանիվներ և  այլ հեծանիվներ   |1 հատ           |

|            |(ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ    |                |

|            |տեղափոխելու համար)` առանց շարժիչի          |                |

|____________|___________________________________________|________________|

|8713        |Շարժվելու անընդունակ մարդկանց համար        |1 հատ           |

|            |սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված    |                |

|            |շարժիչով կամ տեղափոխման համար այլ          |                |

|            |մեխանիկական սարքերով                       |                |

|____________|___________________________________________|________________|

|8715 00 100 |Մանկական սայլակներ                         |1 հատ           |

|____________|___________________________________________|________________|

|8716        |Կցասայլեր և  կիսակցասայլեր` ոչ ինքնաշարժ   |1 հատ           |

|            |տրանսպորտային միջոցներ                     |                |

._________________________________________________________________________.

 

3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ԱՏԳ ԱԱ 8702, 8704, 8705, 8716 ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին դասվող ապրանքների ակնհայտ առևտրային քանակության չափերը վերաբերվում են միայն «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի կիրառման դեպքերին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.2011
N 1205-Ն
Որոշում