Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ...

01.11.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.01.1999  -ից մինչեւ   01.11.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 11.10.07 թիվ 1195-Ն որոշում)

i

040.0030.200199

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունվարի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունվարի 1999 թվականի թիվ 30

 

i

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել դատավորի պատմուճանի (թիկնոցի) նկարագիրը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ (ԹԻԿՆՈՑԻ) ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Դատավորի պատմուճանը (այսուհետև` պատմուճան) երկար թիկնոց է, որն ագուցվում է առջևից կամ բաց է թողնվում ազատ վիճակում:

2. Պատմուճանը կարվում է սև մետաքսյա կտորից:

3. Պատմուճանի առաջամասում երկու ուսագլխից արվում է մի քանի խոշոր ծալք: Ծալքեր են արվում նաև թևքերին` պատմուճանի արտահայտչականությունն ընդգծելու համար:

4. Պատմուճանի առաջամասն ամրացվում է շղթայով:

5. Պատմուճանի պարանոցի բացվածքը սրտաձև է (տղամարդկանց համար` վերնաշապիկի և փողկապի լրացմամբ):

6. Պատմուճանի թևքերը երկար են լայն դրվագրված նույն կտորից նեղ թեզանիքով (մանժետ) կամ առանց դրա:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.01.1999
N 30
Որոշում