(ուժը կորցրել է 11.01.17 թիվ 11-Ն որոշում)
i
606.0018.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611329
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 18-Ն
i
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ, ՓՈԽԱԴՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում տպագրատանը հետևել քվեաթերթիկների տպագրմանը, իրենց միջոցներով ուղեկցել քվեաթերթիկները տպագրատնից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, քվեարկության նախորդ օրը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո` ընտրական փաստաթղթերը տեղամասային ընտրական հանձնաժողովից ընտրատարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխող մեքենան,
2) դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են քվեարկության նախորդ օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հետևել քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնելու գործընթացին, դրանց պահպանմանը, քվեարկությանը նախորդող և քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովում չմիջամտելով հանձնաժողովի աշխատանքներին, հետևել քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների ամփոփման, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացը կազմակերպում են այնպես, որ դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու վստահված անձինք հնարավորություն ունենան անարգել հետևել քվեաթերթիկների վավերականության որոշման, քվեաթերթիկների տեսակավորման, քվեաթերթիկների և օգտագործված քվեարկության ծրարների հաշվարկման գործընթացներին: