Սեղմել Esc փակելու համար:
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

19.12.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2011  -ից մինչեւ   19.12.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 09.11.16 թիվ 132-Ն որոշում)

i

606.0017.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 17-Ն

 

i

ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 8-րդ մասով, 121-րդ հոդվածի 3-րդ մասով և 161-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք համարներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, ընտրական ցուցակից թեկնածուի անունը (սույն կետում այսուհետ` թեկնածուի անուն) քվեաթերթիկներից հանում են տեղամասային ընտրական հանձնաժողովները մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը` հորիզոնական գիծ քաշելով քվեաթերթիկի այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա,

2) քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետ 1-ին ենթակետին համապատասխան կատարված նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ,

3) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուի անունը հանվում է այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական հիմքը նշելու միջոցով:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2011
N 17-Ն
Որոշում