(ուժը կորցրել է 09.11.16 թիվ 132-Ն որոշում)
i
606.0016.140711
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 07 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2011 թվականի N 16-Ն
i
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ՏԱՌԱՍԽԱԼԸ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎՐԻՊԱԿՆ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամն ընտրողների ցուցակում տառասխալ կամ տեխնիկական վրիպակ հայտնաբերելու դեպքում (ընտրողի վերաբերյալ մնացած տվյալների համապատասխանության դեպքում), այդ մասին տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրողների ցուցակի լրացուցիչ նշումների սյունակում նշում է ճշգրտված տվյալը և ընտրողին հնարավորություն տալիս մասնակցել քվեարկությանը: