Սեղմել Esc փակելու համար:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ...

02.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.07.2011  -ից մինչեւ   02.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)

i

606.0015.140711

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        07            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2011 թվականի N 15-Ն

 

i

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԷՋԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱՐՆԵՐԸ ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ.

1) քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է ստացված քվեաթերթիկները և հերթական համարներով հարյուրական քվեաթերթիկ, դրանց վրա առկա անցքերի մասով` կապում: Հանձնաժողովը հաշվում է նաև քվեարկության ծրարները և առանձնացնելով հարյուրական ծրար` կապում,

2) վիճակահանությամբ որոշված հանձնաժողովի երեք անդամ ստորագրում կամ սեփական դրոշմով դրոշմում կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքով կնքում են (այսուհետ` ստորագրում են) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների, այդ թվում լրացուցիչ ցուցակների բոլոր էջերը,

3) վիճակահանությամբ որոշված հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում ստորագրելու իր համար նախընտրելի տարբերակը: Եթե դնելու է ստորագրություն, ապա նա տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանի սահմանված տեղում դնում է իր ստորագրության նմուշը, սեփական դրոշմով դրոշմելու դեպքում` դրոշմի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքով կնքելու դեպքում` այդ կնիքի նմուշը: Քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների էջերը ստորագրելու ընթացքում հանձնաժողովի անդամը ստորագրման իր ընտրած տարբերակը փոխել չի կարող,

4) Հանրապետության Նախագահի ընտրությունն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Հանրապետության Նախագահի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները,

5) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները,

6) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրությունները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները,

7) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների էջերը ստորագրում են համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի անդամները,

8) ստորագրությունը, դրոշմը կամ անհատական կնիքը դրվում է քվեաթերթիկի, ընտրողների ցուցակի հակառակ կողմում, քվեաթերթիկի դեպքում` հատման գծից ներքև, այնպես, որ քվեաթերթիկները մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի,

9) ստորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը: Տպագրական խոտանի պատճառով սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարներով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է «խոտան» բառը` ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է գրառում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են նաև տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների համարների հերթականության խախտման դեպքերը,

10) տպագրական խոտանի պատճառով սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկները մարվում են: Մարված քվեաթերթիկները պահվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի չհրկիզվող պահարանում և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաշվարկվում մնացած մարված քվեաթերթիկների հետ,

11) քվեարկության ժամանակ ընտրողը քվեարկության ծրարը դնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության ծրարը (այսուհետ` ծրար) կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամի աշխատասեղանին, հանձնաժողովի անդամը, առանց ծրարը ձեռքը վերցնելու, կնիք է դնում ծրարի ցանկացած կողմում (տեղում) և հնարավորություն տալիս ընտրողին ծրարը գցել քվեատուփի մեջ:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2011
N 15-Ն
Որոշում