(ուժը կորցրել է 17.06.16 թիվ 41-Ն որոշում)
i
606.0009.270611
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 06 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2011 թվականի N 9-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 133-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի վերաբերյալ վերջին վեց ամսում տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. հունիսի 27-ի
N 9-Ն որոշման
N _______
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
ՎԵՐՋԻՆ ՎԵՑ ԱՄՍՈՒՄ _________________ ՄԱՐԶԻ _____________ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի ___________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
անձնագիր` _______________________, տրված`___________________________
(սերիա, համար) (ամսաթիվ և ում կողմից)
վերջին վեց ամսում հաշվառված է _______________մարզի _________________ համայնքի բնակչության ռեգիստրում:
______________________________________ ______________________
(լիազոր մարմնի համապատասխան (ստորագրություն)
ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն)
Կ.Տ.