(ուժը կորցրել է 11.01.17 թիվ 11-Ն որոշում)
i
606.0007.270611
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 06 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60611272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2011 թվականի N 7-Ն
i
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում համապատասխան հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում,
2) տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հայտարարություն փակցնելու միջոցով,
3) ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններում նշվում է հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ընտրական հանձնաժողովում զբաղեցրած պաշտոնը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների դեպքում` նաև ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը,
4) ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: