(ուժը կորցրել է 03.07.00 թիվ 350 որոշում)
i
040.0865.311298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 865
i
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ (ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԻԱՎՈՐԻ, ԲԱԶԱՅԻՆ ՆՊԱՍՏԻ, ԸՆՏԱՆԻՔԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՆԴԱՄԻՆ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԻ) ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում 1999 թվականի հունվարի 1-ից ընտանեկան նպաստի համակարգին անցնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
ա) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 36,00 միավոր,
բ) ընտանեկան նպաստի բազային չափը` 3500 դրամ,
գ) ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափը` 1300 դրամ,
դ) քաղաքային տրանսպորտ ունեցող բնակավայրերում բնակվող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող` միայն չաշխատող կենսաթոշակառուներից (երկու և ավելի) բաղկացած ընտանիքների ընտանեկան նպաստի չափը` յուրաքանչյուրին 3500 դրամ հաշվարկով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից: