(ուժը կորցրել է 19.11.2019 թիվ 176-Ն որոշում)
i
604.0195.150611
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 06 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60411257
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 մայիսի 2011 թվականի թիվ 195-Ն
i
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, 28-րդ հոդվածի 4-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.
i
1. Հաստատել մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի: * 2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ հաստատված հավելվածը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հավելված
ՀՀ տնտեսական մրցակցության
պաշտպանության
պետական հանձնաժողովի
2011 թվականի մայիսի 23-ի
թիվ 195-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող (այսուհետ` գերիշխող դիրք ունեցող) տնտեսվարող սուբյեկտների կողմից տեղեկատվություն ներկայացնելու կարգը:
2. Գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտները, բացառությամբ առևտրային ցանցերի, պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնել N 1 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների (ծառայությունների) մնացորդների, ձեռքբերումների, արտադրության, ինչպես նաև ապրանքների (ծառայությունների) իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:
3. Գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերը պարտավոր են եռամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել N 2 ձևով (կցվում է) նախատեսված տեղեկատվություն ապրանքների մնացորդների ձեռքբերման և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը` հունվարի 1-ից 15-ը` նախորդ տարվա հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, ապրիլի 1-ից 15-ը` տվյալ տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, հուլիսի 1-ից 15-ը` տվյալ տարվա ապրիլ, մայիս, հունիս ամիսներն ընդգրկող եռամսյակի համար, և հոկտեմբերի 1-ից 15-ը` տվյալ տարվա հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներն ընդգրկող եռամսյակի համար:
Ձև 1
ՏԵՂԵԿԱՆՔ
20.... թվականի .... եռամսյակի ընթացքում տնտեսվարող սուբյեկտի
կողմից ապրանքի (ծառայության) իրացման (ձեռքբերման) ծավալների
(անհրաժեշտն ընդգծվում է լրացնողի կողմից) և այլ ցուցանիշների
վերաբերյալ` ըստ ամիսների
Տնտեսվարող սուբյեկտի ՀՎՀՀ ________________________
անվանումը __________________
Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու Հեռախոս _____________________
(բնակվելու) վայրի հասցեն _________
Տնտեսվարող սուբյեկտի գործունեության Պաշտոնական էլ. փոստ _________
վայրի հասցեն ___________ Ֆաքս ________________________
.______________________________________________________________________
|Հաշ- |Մնացորդը |Ներմուծման |ՀՀ տարածքում |Հաշվետու |Օգտագործվել է|
|վետու|հաշվետու |ծավալ |այլ |ժամանակա- |որպես հումք |
|ժամա-|ժամանակա- | |տնտեսվարող |հատվածում |սեփական արտա-|
|նակա-|շրջանի | |սուբյեկտներից|սեփական |դրությունում |
|շրջան|սկզբին | |հաշվետու |արտադրութ- |կամ սեփական |
| | | |ժամանակա- |յան ծավալ |կարիքների |
| | | |հատվածում | |համար (ներառ-|
| | | |ձեռք | |յալ փչացումից|
| | | |բերված ծավալ | |կորուստները) |
| |___________|___________|_____________|___________|_____________|
| |Բնե- |Արժե-|Բնե- |Ինքն-|Բնե- |Ձեռք- |Բնե- |Արժե-|Բնեղեն (նշել |
| |ղեն |քային|ղեն |արժե-|ղեն |բերման |ղեն |քային|չափման |
| |(նշել|(հազ.|(նշել|քով |(նշել|արժեքով|(նշել|(ինքն|միավորը) |
| |չափ- |դրամ)|չափ- |(պա- |չափ- |(հազ. |չափ- |արժե-| |
| |ման | |ման |հես- |ման |դրամ) |ման |քով) | |
| |միա- | |միա- |տում)|միա- | |միա- |(հազ.| |
| |վորը)| |վորը)|(հազ.|վորը)| |վորը)|դրամ)| |
| | | | |դրամ)| | | | | |
|_____|_____|_____|_____|_____|_____|_______|_____|_____|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
.______________________________________________________________________
.______ _________________________________________.
|Հաշ- | |ՀՀ-ում իրացման |Արտահանում |Մնացորդը |
|վետու| |ծավալը (ծառա- | |հաշվետու |
|ժամա-| |յությունների | |ժամանակա- |
|նակա-| |դեպքում | |շրջանի |
|շրջան| |լրացվում է միայն| |վերջի |
| | |տվյալ սյունակը) | |դրությամբ |
| | | | | |
| | | | | |
| | | | | |
| | |________________|___________|___________|
| | |Բնե- |Արժեքային,|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|
| | |ղեն |վաճառքի |ղեն |քային|ղեն |քային|
| | |(նշել|փաստացի |(նշել|(հազ.|(նշել|(հազ.|
| | |չափ- |գնով |չափ- |դրամ)|չափ- |դրամ)|
| | |ման |(ներառյալ |ման | |ման | |
| | |միա- |ԱԱՀ հազ. |միա- | |միա- | |
| | |վորը)|դրամ) |վորը)| |վորը)| |
| | | | | | | | |
|_____| |_____|__________|_____|_____|_____|_____|
| 1 | | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |
.______ _________________________________________.
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար ________________________
Կ. Տ.
Ձև 2
ՏԵՂԵԿԱՆՔ
20.... թվականի .... եռամսյակի ընթացքում առևտրային ցանցերի կողմից
ապրանքների իրացման ծավալների վերաբերյալ` ըստ ամիսների
Տնտեսվարող սուբյեկտի ՀՎՀՀ ________________________
անվանումը ________________________
Առևտրային ցանցի Հեռախոս _____________________
անվանումը ______________________
Տնտեսվարող սուբյեկտի գտնվելու Պաշտոնական էլ. փոստ _________
(բնակվելու) վայրի հասցեն _________
Տնտեսվարող սուբյեկտի գործունեության
վայրի հասցեն _____________________ Ֆաքս ________________________
Հաշվետու ժամանակաշրջանը
(ամիսը) __________________________
._____________________________________________________________________.
|Հ/հ|Ապրանքի |Չափման |Մնացորդը |Ձեռքբերման |Իրացման |Մնացորդը |
| |անվանումը|միավորը|հաշվետու |ծավալը |ծավալը |հաշվետու |
| | | |ժամանակա- | | |ժամանակա- |
| | | |շրջանի | | |շրջանի |
| | | |սկզբին | | |վերջի |
| | | | | | |դրությամբ |
| | | |___________|___________|___________|___________|
| | | |Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|Բնե- |Արժե-|
| | | |ղեն |քային|ղեն |քային|ղեն |քային|ղեն |քային|
| | | |(նշել|(հազ.|(նշել|(հազ.|(նշել|(հազ.|(նշել|(հազ.|
| | | |չափ- |դրամ)|չափ- |դրամ)|չափ- |դրամ)|չափ- |դրամ)|
| | | |ման | |ման | |ման | |ման | |
| | | |միա- | |միա- | |միա- | |միա- | |
| | | |վորը)| |վորը)| |վորը)| |վորը)| |
|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| | | | | | | | | | | |
|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| | | | | | | | | | | |
|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| | | | | | | | | | | |
|___|_________|_______|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| | | | | | | | | | | |
._____________________________________________________________________.
Տնտեսվարող սուբյեկտի ղեկավար ________________________
Կ. Տ.
-----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - * սույն որոշման 2-րդ կետի համաձայն ուժը կորցրած ճանաչվել Հայաստանի
Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի 2007 թվականի օգոստոսի 1-ի «Գերիշխող դիրք ունեցող
տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի)
վարման կարգի մասին» թիվ 66-Ն որոշման 1-ին կետը և որոշմամբ
հաստատված հավելվածը: Քանի որ փաստորեն սույն փոփոխությունը
կատարելու դեպքում միայն պահապանվում է 66-Ն որոշման 2-րդ կետը,
որով միայն ուժը կորցրած ճանաչվել նախորդ որոշումը, ապա ըստ,
էության 66-Ն որոշումն ամողջությամբ դադարել է գործելուց, որի
վերաբերյալ ԻՐՏԵԿ-ի կողմից կատարվել է համապատասխան նշում: