Սեղմել Esc փակելու համար:
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ...

 

 

040.0663.270511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2011 թվականի N 663-Ն

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին (այսուհետ` ցուցահանդես) Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք` Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի.

i

2. Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 24667428 դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 17.06.11 թիվ 825-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար հատկացված միջոցների շրջանակներում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու և նախատեսված աշխատանքներն իրականացնելու նպատակով:

4. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`

1) բացել լրացուցիչ բանկային ենթահաշիվ` ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործելու նպատակով.

2) աշխատանքներն իրականացնել ըստ համապատասխան պայմանագրերի և վարել առանձին հաշվապահական հաշվառում:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` նախատեսվող ֆինանսական միջոցների շրջանակներում քննարկել և «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը ներկայացնել առաջարկություն ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային ծրագրի վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել ցուցահանդեսի շրջանակներում արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպումները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել ցուցահանդեսն սպասարկող անձնակազմի, ցուցահանդեսային նմուշների և սարքավորումների տեղափոխումը:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` աջակցել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 20-ի

N 663-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՑ ՀՈՒԼԻՍԻ 3-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄՈՍԿՎԱ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի որոշմամբ` 2011 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մոսկվա քաղաքի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կկայանա Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին մասնակցող ԱՊՀ անդամ պետությունների խնդիրն է լինելու ներկայացնել իրենց մշակույթը, պատմությունը, տնտեսական և մտավոր ներուժը: Ցուցահանդեսը կնպաստի հետագա առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, մրցունակ ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանը, նոր հորիզոններ կբացի գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության արդի ուղղությունների քննարկման և էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, բնապահպանության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հանդիսանում է Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար, իսկ «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն` Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր, որը կիրականացնի ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նախապատրաստական աշխատանքները` համագործակցելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների և ռուսական կողմի կազմակերպիչների հետ:

 

2. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՏԻԿԱՆ

 

Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կներգրավվեն շահագրգիռ նախարարությունները, այդ թվում`

- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

- ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

- ՀՀ մշակույթի նախարարություն

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

- այլ շահագրգիռ կառույցներ:

Ցուցահանդեսը բաղկացած կլինի մշակութային և գործարար մասերից, որոնց ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետության մրցունակ սպառողական ապրանքներն ու ծառայությունները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտության, կրթության և մշակույթի, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների վերջին նվաճումները, առաջիկայում նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը:

Ցուցահանդեսի գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել և անցկացնել`

. հումանիտար համաժողով` «Երիտասարդ սերունդ-կյանքն առանց սահմանների» խորագրով: Համաժողովի նպատակն է ակտիվացնել ԱՊՀ երկրների երիտասարդական համագործակցությունը, ինչպես նաև մշակել երիտասարդների նորարարական մտքի և գործունեության պետական աջակցման և խթանման համակարգ: Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն կլոր սեղաններ և սեմինարներ:

. ինովացիոն համաժողով` մասնակից երկրների գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության նախագծերի և ծրագրերի քննարկման նպատակով:

. էներգետիկ ոլորտին առնչվող համատեղ ծրագրերի շնորհանդես:

 

3. ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի տաղավարի համար հատկացվելու է 203 քառ. մետր տարածք: Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծախսը կկազմի 24667428 դրամ: Այս գումարների շրջանակում իրականացվելու են ցուցահանդեսի տաղավարի վարձակալման, նախագծման և ձևավորման աշխատանքները, տեխնիկական միջոցների, անհրաժեշտ գովազդային նյութերի և ցուցանմուշների ձեռքբերման, ցուցահանդեսին մասնակցության, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը:

Ցուցահանդեսի նախապատրաստման և մասնակցության համար ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

4. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները և այլ կազմակերպություններ աջակցում են ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսին` իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշներ ու լրատվական նյութեր տրամադրելով, ինչպես նաև «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը նախօրոք տրամադրում են ցուցանմուշների ցանկերը, չափսերը, քաշը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն տաղավարի ընդհանուր ձևավորման, տեղափոխման նախնական հաշվարկների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կաջակցի ցուցանմուշների տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացմանը:

 

5. ՀԵՏՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՇՐՋԱՆ

 

Ցուցահանդեսի ավարտից հետո ազգային օպերատորի կողմից կիրականացվի համապատասխան փաստաթղթերի ստորագրում, ակտերի կազմում և վերադարձվելիք ցուցանմուշների առաքում Հայաստան:

 

6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐ

 

«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը ցուցահանդեսի նախապատրաստական փուլում տաղավարի նախագծման և ձևավորման աշխատանքներն իրականացնելու, ընթացիկ աշխատանքները կանոնակարգելու, ինչպես նաև ցուցահանդեսի ընթացքում հայաստանյան տաղավարում աշխատանքների վարման նպատակով կգործուղի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության 3 աշխատող:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2011
N 663-Ն
Որոշում