040.0661.250511
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2011 թվականի N 661-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 10-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 748-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1. Իրականացնել 14-15 տարեկան արական սեռի անձանց առողջության գնահատում (ընդ որում, 15 տարեկան անձանց առողջության գնահատումն իրականացվում է այն դեպքում, եթե 14 տարեկանում այն չի իրականացվել), նախազորակոչային տարիքի անձանց համար սույն որոշմամբ սահմանված կարգով և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների ծավալներով` հիմնավորված ցուցումների դեպքում ընդգրկելով նաև այլ հետազոտություններ:
2.2. Իրականացնել սույն որոշման 2.1-ին կետում նշված հետազոտության շրջանակներում հայտնաբերված հիվանդ` 14-15 տարեկան արական սեռի անձանց, ըստ անհրաժեշտության, ամբուլատոր կամ հիվանդանոցային բուժումը:».
i
2) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված` ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության կողմից տրվող առողջության անձնագրի ձևի աղյուսակը «բժշկի մասնագիտություն» սյունակից հետո լրացնել 2 սյունակով` «14 տարեկան» և «15 տարեկան»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ