Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 230 ՈՐ ...

 

 

040.0587.170511

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2011 թվականի N 587-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 230 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի

i

«Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Մաքսային վճարների գումարների վճարումը հավաստվում է`

1) հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին ներկայացվող թղթային վճարման հանձնարարականի օրինակի ներկայացմամբ, որը պարունակում է բանկի կողմից վճարումը կատարված լինելու մասին նշում, կամ`

2) մաքսային մարմինների կողմից շահագործվող հայտարարագրման ավտոմատացված համակարգին առևտրային բանկերի կողմից ուղարկված` մաքսային վճարները կատարված լինելու մասին նշումով էլեկտրոնային հաղորդագրությամբ: Անձի կողմից մաքսային վճարումները կարող են կատարվել հեռահար սպասարկման համակարգերի կամ բանկային համակարգում կիրառվող այլ վճարային գործիքներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.2011
N 587-Ն
Որոշում