040.0349.120411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2011 թվականի N 349-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և 19-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Գյուղատնտեսության ոլորտին 2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ` ԳՖԿ) միջոցով սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2011 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 250,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 07.03.12 թիվ 317-Ն, 19.02.15 թիվ 139-Ն որոշումներ)
2. Տեղական կենսապարարտանյութերի արտադրությունը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից «ՍԻՍ-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 6 ամսով տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել 50,000.0 հազ. դրամ` բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում և N 11 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հաստատել`
i
1) «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի իրականացման նպատակով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
2) առավել կարիքավոր 225 համայնքի և Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում սերմարտադրություն կազմակերպելու նպատակով ընդգրկված շահառուներին տեղական արտադրության կենսապարարտանյութի բաշխման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
(4-րդ կետը փոփ. 06.10.11 թիվ 1443-Ն, 07.03.12 թիվ 317-Ն որոշումներ)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 31-ի
N 349-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
հազ. դրամ
._____________________________________________________________________.
|Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման |Ցուցանիշների |
|աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները |փոփոխությունը (մուտքերի |
| |ավելացումը նշված է դրական |
| |նշանով, իսկ ելքերինը` |
| |փակագծերում) |
| |__________________________|
| |առաջին |ինն ամիս |տարի|
| |կիսամյակ | | |
|__________________________________________|__________|__________|____|
|ԸՆԴԱՄԵՆԸ | - | - | - |
|__________________________________________|__________|__________|____|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը | - | - | - |
|__________________________________________|__________|__________|____|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|2. Ֆինանսական զուտ ակտիվներ | - | - | - |
|__________________________________________|__________|__________|____|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|2.4. Վարկերի և փոխատվությունների |(50,000.0)|(50,000.0)| 0.0|
|տրամադրում | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|դ) վարկի տրամադրում «Սիս 95» ՍՊԸ-ին |(50,000.0)|(50,000.0)| 0.0|
|__________________________________________|__________|__________|____|
|ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |(50,000.0)|(50,000.0)| 0.0|
|__________________________________________|__________|__________|____|
|2.6. Այլ | 50,000.0 | 50,000.0 | 0.0|
|__________________________________________|__________|__________|____|
|այդ թվում` | | | |
|__________________________________________|__________|__________|____|
|ժամանակավորապես ազատ միջոցներ | 50,000.0 | 50,000.0 | 0.0|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 31-ի
N 349-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
.______________________________________________________________________
|Չափորոշիչները |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |_____________________________________|
| | ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |_____________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Վարկային տոկոսավճարների դիմաց սուբսիդավորում |
|___________| |
|Ը010|ԾՏ02 |Նկարագրությունը` |
| | |Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի |
| | |տոկոսադրույքների սուբսիդավորման համար |
|___________|_________________________________________________________|
|Շահառուների| |ՀՀ համայնքներ |
|քանակը | | |
|___________|___________________|_____________________________________|
|Գումարը | | X | X | X |
|(հազ. դրամ)| | | | |
|_____________________________________________________________________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Սույն որոշմամբ սահմանված կարգով |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Ը010 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի |
|ծավալների ավելացում |
.______________________________________________________________________
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության
միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
._____________________________________________________________________.
|Չափորոշիչները |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |_____________________________________|
| | ֆինանսական ցուցանիշներ |
| |_____________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|_____________________________________________________________________|
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Վարկային տոկոսավճարների դիմաց սուբսիդավորում |
|___________| |
|Ը010|ԾՏ02 |Նկարագրությունը` |
| | |Գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի |
| | |տոկոսադրույքների սուբսիդավորման համար |
|___________|_________________________________________________________|
|Շահառուների| | | | |
|քանակը | | | | |
|___________|___________________|_____________|____________|__________|
|Գումարը | | 250,000.00| 250,000.00|250,000.00|
|(հազ. դրամ)| | | | |
|_____________________________________________________________________|
|Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
|_____________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները |
|Սույն որոշմամբ սահմանված կարգով |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Ը010 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Գյուղատնտեսական մթերքի և դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի |
|ծավալների ավելացում |
._____________________________________________________________________.
1.8. Վարկերի տրամադրում
.______________________________________________________________________
|Ծրագրային |Անվանումը |
|դասիչը |Տեղական պարարտանյութերի արտադրությունը խթանելու նպատակով |
| |վարկերի տրամադրում |
|___________| |
|Ֆ001|ՎՏ01 |Նկարագրությունը` |
| | |«Սիս-95» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարկի|
| | |տրամադրում |
|_____________________________________________________________________|
|Չափորոշիչները |Ցուցանիշների փոփոխությունը |
| |(ավելացումները նշված են դրական |
| |նշանով) |
| |_____________________________________|
| | ոչ ֆինանսական ցուցանիշներ |
| |_____________________________________|
| |առաջին |ինն ամիս | տարի |
| |կիսամյակ | | |
|_______________________________|_____________|____________|__________|
|Տրամադրվող | | | | |
|վարկերի | | | | |
|քանակը | | | | |
|___________|___________________|_____________|____________|__________|
|Գումարը | | X | X | X |
|(հազ. դրամ)| | | | |
|_____________________________________________________________________|
|ընտրության չափանիշները |
|_____________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|Ը010 Գյուղատնտեսության զարգացման խթանման ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Տեղական պարարտանյութերի արտադրության խթանում |

|Գումարը | | 50,000.00| 50,000.00| - |

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2011 թվականի մարտի 31-ի
N 349-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության թիրախային տարածաշրջանների համայնքներում գյուղատնտեսության համար առաջնահերթ համարվող ոլորտներում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման գործընթացը:
2. Սույն կարգի իմաստով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ բնագավառների`
1) բարձր վերարտադրության սերմերի արտադրությունը.
2) հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը.
3) բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրությունը.
4) կարտոֆիլի արտադրությունը.
5) այգեգործությունը.
6) ծածկած գրունտում բանջարեղենի արտադրությունը.
7) բազմամյա կերային մշակաբույսերի արտադրությունը.
8) շաքարի ճակնդեղի արտադրությունը.
9) բարձր մթերատու անասնագլխաքանակի մայրական կազմի ձեռքբերումը և բուծումը.
10) նոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերումը.
11) այլ գյուղատնտեսական մթերքի արտադրությունը:
i
3. Սույն կարգով սուբսիդավորվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների (այսուհետ` ՖԿ) կողմից տրամադրվող այն վարկերի տոկոսադրույքները, որոնք կբավարարեն հետևյալ պայմանները`
1) սույն ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը տրամադրվող վարկի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլն դրամ.
2) առավելագույնը 2 տարի մարման ժամկետով, բացառությամբ 2013 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում տեղի ունեցած առատ կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիական տնտեսություններին 2013 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը տրամադրված վարկերի, որոնց մարման ժամկետը կազմում է առավելագույնը 3 տարի.
3) վարկերը տրամադրվելու են դրամով.
4) վարկերը տրամադրվելու են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ՖԿ-ի ծառայությունների համար գումար չի վճարվում.
5) վարկերի տոկոսների վճարման և մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 6 ամիս (վարկի տոկոսների վճարման և մայր գումարի մարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած 6 ամիս) հետո.
6) արտոնյալ ժամկետում կուտակված վարկի տոկոսավճարները մարվում են վարկը տրամադրելու պահից առնվազն` 7-րդ ամսում.
7) վարկի մայր գումարը և վարկի տոկոսադրույքը վարկառուի ցանկությամբ վաղաժամ մարելու դեպքում տույժեր և (կամ) տուգանքներ չեն գանձվում.
8) տույժերը և (կամ) տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
9) տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ.
10) սուբսիդավորվող տոկոսավճարը չունի նվազագույն շեմ.
11) սուբսիդավորման ենթակա չեն միջպետական համաձայնագրերի շրջանակներում ՖԿ-ին տրամադրված ենթավարկերի հաշվին տրամադրված վարկերը:
(3-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 317-Ն, 06.06.13 թիվ 593-Ն որոշումներ)
i
4. Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):
(4-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 139-Ն որոշում)
II. ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ՖԿ-ները, որոնք տրամադրում են սույն կարգի պայմաններին համապատասխանող վարկեր:
i
6. Սույն ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած ՖԿ-ները դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց (այսուհետ` ԳՖԿ)` մասնակից դառնալու համար:
(6-րդ կետը փոփ. 19.02.15 թիվ 139-Ն որոշում)
7. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է ԳՖԿ-ի միջոցով` սահմանված կարգով և ժամկետներում վարկառուների կողմից վարկի տոկոսների փաստացի մարումներից հետո 10 բանկային օրվա ընթացքում սուբսիդավորվող գումարը նրանց հետ վերադարձնելու պայմանով:
8. Սույն կարգով սահմանված վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման ընթացակարգի և ծրագրում մասնակից ՖԿ-ների մասին հնարավոր շահառուներին իրազեկումը վերապահել ԳՖԿ-ին:
9. Հիմք ընդունելով ՖԿ-ի հայտը` ԳՖԿ-ն սուբսիդավորման գումարը փոխանցում է ՖԿ-ին: Հայտի ձևը մշակվում է ԳՖԿ-ի կողմից:
10. ՖԿ-ն վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ներկայացնում է ԳՖԿ-ին` յուրաքանչյուր մարումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և ներկայացնել համապատասխան վճարման հանձնարարական վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը վարկառուին փոխանցելու նպատակով:
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցումը
i
11. Մեկ տարվա կտրվածքով հանրագումարային 30 օրվանից ավելի վարկառուի` տվյալ վարկի վերաբերյալ ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում վարկի տոկոսադրույքի հետագա սուբսիդավորումը չի իրականացվում:
(11-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 317-Ն որոշում)
12. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե վարկը օգտագործվել է ոչ նպատակային: Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործում է համարվում, եթե վարկային միջոցներն օգտագործվել են սույն կարգով սահմանված պայմաններին ոչ համապատասխան:
i
13. Այն դեպքում, եթե ԳՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն կարգի պայմանների խախտում, նա դիմում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ԳՖԿ-ի կողմից սուբսիդավորված գումարը ՖԿ-ից հետ գանձելու համար:
(13-րդ կետը փոփ. 07.03.12 թիվ 317-Ն որոշում)
14. Եթե ԳՖԿ-ի եզրակացության համաձայն վարկն օգտագործվել է ոչ նպատակային, ապա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորվող գումարի վերադարձման պարտականությունն ընկնում է ՖԿ-ի վրա:
15. ՖԿ-ն պարտավոր է ԳՖԿ-ին վերադարձնել ամբողջ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորված գումարը` տվյալ վարկի ոչ նպատակային օգտագործման փաստի արձանագրման պահից մեկ ամսվա ընթացքում:
16. Վարկառուի կողմից վարկը ոչ նպատակային օգտագործվելու փաստի արձանագրման դեպքում ՖԿ-ն անմիջապես դադարեցնում է վարկի տոկոսագումարի սուբսիդավորումը և հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է ԳՖԿ-ին:
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը
17. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը համապատասխանում է այն ժամկետին, որը նախատեսված է սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրով:
18. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացն իրականացվում է երկկողմ պայմանագրի (ԳՖԿ և ՖԿ) հիման վրա:
19. Երկկողմ պայմանագրի օրինակելի ձևը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ:
20. ԳՖԿ-ն պայմանագրերի հիման վրա գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
III. ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
21. Գործընթացի մոնիթորինգն իրականացնում է ԳՖԿ-ն` ՖԿ-ի կողմից ներկայացված տեղեկատվության և վարկառուների ընտրանքային ուսումնասիրության հիման վրա` համաձայն ներքին ընթացակարգերի:
22. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների բազա:
23. ԳՖԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ամփոփ հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ: Հաշվետվության ձևը մշակում է ԳՖԿ-ն և հաստատվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
24. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն գործընթացի մասին, այդ թվում`
1) վարկերի մասին տեղեկատվություն` ըստ մարզերի համայնքների, քանակը, գումարը, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը` ըստ օգտագործման բնագավառի.
2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ծավալների կանխատեսումն առնվազն մոտակա մեկ տարվա կտրվածքով.
3) հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն.
4) առաջարկություններ սույն կարգի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ:
i
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
(ցուցակն ուժը կորցրել է 19.02.15 թիվ 139-Ն որոշում)
--------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում