(ուժը կորցրել է 26.10.06 թիվ 1513-Ն որոշում)
i
040.0808.181298
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 808
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ 1999 թվականի հունվարի 12-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու են առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարաններ, և վերջիններիս նյութատեխնիկական ապահովման միջոցառումների ֆինանսավորման նպատակով, ինչպես նաև «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 20.3 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
(նախաբանը փոփ. 29.08.02 թիվ 1363-Ն որոշում)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն թիվ 1 հավելվածի.
i
բ) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների նորմատիվները` համաձայն թիվ 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 29.08.02 թիվ 1363-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություն առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների` օրենքով չսահմանված պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործունեության համար անհրաժեշտ գույք, տնտեսական ապրանքներ ձեռք բերելու և այլ անհրաժեշտ ծախսերի համար 1999 թվականին հնարավորության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել առաջնահերթ կարգով:
Հավելված թիվ 1
i
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի թիվ 808 որոշման
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների
աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
.__________________________________________________________________________.
|Թիվ/թիվ| Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը |
| ը/կ | | |
|_______|________________________________|_________________________________|
|1. | Գրասենյակի պետ | 1 |
| | | |
|2. | Գրասենյակի քարտուղար | յուրաքանչյուր նստավայրում` 1 |
| | | |
|3. | Գանձապահ | 0,5 |
| | | |
|4. | Ցրիչ | յուրաքանչյուր նստավայրում` 1 |
| | | |
|5. | Պարետ | յուրաքանչյուր նստավայրում` 1 |
| | | |
|6. | Հավաքարար | յուրաքանչյուր 500 քմ մաքրվող |
| | | տարածքի համար` 1 միավոր, բայց|
| | | 0,5 միավորից ոչ պակաս |
| | | |
|7. | Տնտեսության վարիչ | 1 |
| | | |
|8. | Համակարգչի ավագ օպերատոր | 1 |
| | | |
|9. |Վարորդ | 1 |
| | | |
|10. |Հնոցապան (ջեռուցվող | 3
| |ժամանակահատվածում) | |
| | | |
|11. |Էլեկտրիկ | 0.5 |
| | | |
|12. |Փականագործ | 0.5 |
.__________________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 29.08.02 թիվ 1363-Ն, 26.02.04 թիվ 485-Ն, 13.10.05 թիվ 1664-Ն որոշումներ)
Հավելված թիվ 2
i
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 18-ի թիվ 808 որոշման
ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ և տնտեսական դատարանների
աշխատակազմերի` «Դատարանակազմության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով չնախատեսված հաստիքային միավորների
.__________________________________________________________________________.
|Թիվ/թիվ| Հաստիքային միավորի անվանումը | Հաստիքային միավորի թիվը |
| ը/կ | | |
|_______|________________________________|_________________________________|
|1. | Գրասենյակի պետ | 1 |
| | | |
|2. | Գրասենյակի քարտուղար |Երևան քաղաքում յուրաքանչյուր |
| | |3 դատավորին` 1 |
| | |տնտեսական դատարանի յուրաքանչյուր |
| | |նստավայրում` 1 |
| | | |
|3. | Գանձապահ | 0,5 |
| | | |
|4. | Ցրիչ | յուրաքանչյուր նստավայրում` 1 |
| | | |
|5. | Պարետ | յուրաքանչյուր նստավայրում` 1 |
| | | |
|6. | Հավաքարար | յուրաքանչյուր 500 քմ մաքրվող |
| | | տարածքի համար` 1 միավոր, բայց|
| | | 0,5 միավորից ոչ պակաս |
| | | |
|7. | Վարորդ | 1 |
| | | |
|8. | Տնտեսության վարիչ | 1 |
| | | |
|9. | Համակարգչի ավագ օպերատոր | 1 |
| | | |
|10. | Վերելակավար | 1 |
| | | |
|11. | Էլեկտրիկ | 0.5 |
| | | |
|12. | Փականագործ | 0.5 |
| | | |
|13. | Հնոցապան (ջեռուցվող | 1 |
| | ժամանակահատվածում) | |
| | | |
|14. | Տեխնիկ | 0.5 |
.__________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 29.08.02 թիվ 1363-Ն, 26.02.04 թիվ 485-Ն, 13.10.05 թիվ 1664-Ն որոշումներ)