Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ...

 

 

040.0799.141298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 799

 

i

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածին, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 24-ի «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերությունում պետական մասնակցության մասին» թիվ 526 որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) մինչև 1998 թվականի դեկտեմբերի 15-ը ֆոնդային բորսայի միջոցով վաճառել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասից 2500 դրամ անվանական արժեք ունեցող 27558 սովորական բաժնետոմս` դրանք բաժանելով 9 լոտի` յուրաքանչյուրում 3062 բաժնետոմս.

բ) բաժնետոմսերի վաճառքից ստացվող գումարից ամբողջությամբ վճարել «Արդշինբանկ» բաց բաժնետիրական ընկերության նախկին բաժնետեր ձեռնարկություններին ունեցած պարտքերը` 1997 թվականի հուլիսի 18-ին կնքված պայմանագրերին համապատասխան` փոխանցված բաժնետոմսերի անվանական արժեքի 70 տոկոսի չափով` մնացած գումարը փոխանցելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված բաժնետոմսերի մեկ լոտի վաճառքի մեկնարկային գինը որոշվում է լոտի բաժնետոմսերի անվանական արժեքի նկատմամբ կիրառել 1998 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի և կանոնադրական կապիտալի հարաբերակցության գործակիցը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 18-ի թիվ 99 կգ որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.1998
N 799
Որոշում