603.0002.210311
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 03 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60311142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2011 թվականի թիվ 02-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի ընթացքում քաղաքներում և խոշոր գյուղերում տների (շինությունների) ցուցակները կազմելու կարգի հրահանգը»` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2011 թվականի մարտի 12-ի
թիվ 02-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԽՈՇՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տների (շինությունների) ցուցակների կազմումը հանդիսանում է մարդահամարի նախապատրաստման հիմնական աշխատանքներից մեկը: Տների ցուցակներն անհրաժեշտ են.
1) քաղաքների և խոշոր գյուղերի տարածքները հաշվային, հրահանգչական և մարդահամարի տեղամասերի սահմանազատելու,
2) մարդահամարի ընթացքում բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու և կրկնակի հաշվառումը բացառելու համար:
2. Տների ցուցակները կազմվում են մեկ օրինակից, հատուկ այդ նպատակով հրահանգավորված աշխատողների` ցուցակագրողների կողմից տները (շինությունները) շրջագայելու միջոցով` ապահովելով իրենց հատկացված ցուցակագրման տեղամասի ամբողջական ընդգրկումը:
Աշխատանքներն իրականացվում են մեկ ամսվա ընթացքում` սկսած 2011 թվականի հունիսի 1-ից:
3. Մինչև տների ցուցակների կազմումը ցուցակագրողը պետք է հրահանգավորվի, այնուհետև ծանոթանա ցուցակագրման իր տեղամասին` համեմատելով այն իրեն հատկացված տեղամասի սխեմատիկ հատակագծի հետ:
4. Տների (շինությունների) ցուցակները` Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 2 (հավելված 2), կազմվում են ըստ առանձին թաղամասերի` յուրաքանչյուր թաղամասի տները շրջագայելով և դրանք ըստ համարների հաջորդականության գրանցելով: Մեկ ցուցակում երկու կամ ավելի թաղամասերի տվյալները գրանցել չի թույլատրվում:
5. Սույն հրահանգում օգտագործված հասկացությունները կիրառվում են միայն վիճակագրական նպատակով:
6. Տուն (շինություն) համարվում է ինքնուրույն շինարարական համակարգը, որն ունի առանձին փոստային (թվային, տառային) համար. օրինակ` 13, 7/3, մասնաշենք Ա և այլն:
7. Թաղամաս համարվում է բնակավայրի կառուցապատված տարածքի այն մասը, որը սահմանազատվում է փողոցներով, հրապարակներով, նրբանցքներով, անցուղիներով և այլնով: Եթե բնակավայրում առկա է նաև զանգվածային կառուցապատում` սահմանափակված ազատ (չկառուցապատված) տարածքով, ապա ցուցակներն այդտեղ կազմվում են յուրաքանչյուր առանձին զանգվածի համար: Պարզ արտահայտված թաղամասային (զանգվածային) կառուցապատման բացակայության դեպքում բնակավայրի տարածքն անհրաժեշտ է բաժանել պայմանական թաղամասերի (զանգվածների), դրանք համարակալել և յուրաքանչյուրի համար կազմել առանձին ցուցակ:
8. Տների ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ բնակավայրը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Ընդ որում, եթե հնարավորություն կա փողոցը բաժանել մասերի նրբանցքներով, անցուղիներով և այլնով, ապա հարկավոր է յուրաքանչյուր այդպիսի մասի համար կազմել առանձին ցուցակ:
9. Տների ցուցակները կազմելիս ցուցակագրողը ճշտում է իր տեղամասի սխեմատիկ հատակագիծը, ավելացնում նոր կառուցված ու կիսակառույց շինությունները և ջնջում քանդվածները: Բնակավայրի սխեմատիկ հատակագծի վրա թաղամասերը և զանգվածները նախօրոք համարակալված կլինեն տվյալ բնակավայրի սահմանում հերթական համարներով, որը պետք է ճշգրտվի Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (այսուհետև ՀՀ ԱՎԾ) աշխատակազմի մարզային գործակալությունների տարածքային բաժնի պատասխանատու անձանց կողմից:
10. Ցուցակագրողը տների (շինությունների) ցուցակներում պետք է նշումներ կատարի նաև շրջագայության ժամանակ իր տեղամասում հայտնաբերված փողոցների անվանացույցերի և տների համարանիշերի բացթողումների մասին: Շրջագայության ժամանակ հայտնաբերված բոլոր թերությունների և ուղղումների մասին ցուցակագրողը պետք է տեղեկացնի ՀՀ ԱՎԾ աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձին` ներկայացնելով գրավոր զեկուցագիր:
II. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ
11. ՀՀ ԱՎԾ աշխատակազմի մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձից ցուցակագրողը ստանում է ցուցակագրողի վկայական, տների ցուցակների` Ձև թիվ 1 քաղաքային - Աղյուսակ 1 (հավելված 1), Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 2, բավարար քանակությամբ ձևաթղթեր, հրահանգ` տների ցուցակների կազմման կարգի, ցուցակագրման տեղամասի հատակագիծ, բնակարանային ֆոնդի սեփականատերերի կամ նրանց կողմից լիազորված մարմինների հասցեներ:
12. Ցուցակագրողը տների ցուցակագրումն ըստ թաղամասերի (զանգվածների) սկսում է Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 2-ի լրացումից, որի հասցեամասում լրացնում է սխեմատիկ հատակագծի վրա նշված թաղամասի (զանգվածի) համարը և նկարագրում դրա սահմանները` պողոտաների, փողոցների, հրապարակների, նրբանցքների, փակուղիների և այլնի անվանումները և թաղամասերը շրջափակող անկյունային շենքերի համարները, ընդ որում անհրաժեշտ է համապատասխան նկարագրություն տալ նաև զանգվածների սահմանների վերաբերյալ: Եթե տների ցուցակները կազմվում են փողոցի կամ նրա մի մասի համար, ապա հասցեամասում գրվում է դրա անվանումը, իսկ սահմանների նկարագրման մասում` ցուցակի մեջ մտցված առաջին և վերջին տների համարները:
13. Եթե մեկ թաղամասի տների ցուցակների լրացման համար օգտագործվում են մի քանի թերթեր, ապա թաղամասի (զանգվածի) համարը, հասցեն և սահմանների նկարագրությունը լրացվում են միայն առաջին թերթի վրա, իսկ մնացած թերթերի վրա լրացվում է միայն թաղամասի համարը և էջակալվում (օրինակ` էջ 2, էջ 3 և այլն):
14. Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 2-ում գրանցվում են տվյալ թաղամասի (զանգվածի) տարածքում գտնվող բոլոր տները (շինությունները), որտեղ բնակվում կամ կարող է բնակվել բնակչություն, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցրած շենքերն ու շինությունները:
15. Թաղամասից (զանգվածից) դուրս, այսինքն` դրանից որոշակի հեռավորության վրա գտնվող տները, ներառվում են այն թաղամասի (զանգվածի) ցուցակի մեջ, որին ավելի մոտ են և գրանցվում են ցուցակում թաղամասի (զանգվածի) բոլոր տները գրանցելուց հետո` «Թաղամասից (զանգվածից) դուրս» նշումով: Ցուցակում անհրաժեշտ է ներառել նաև այն տարածքները, որտեղ կատարվում են բնակելի և ոչ բնակելի կառույցների շինարարություն, քանի որ մարդահամարի անցկացման պահին այդտեղ շինարարությունը կարող է ավարտված լինել, իսկ շինությունը` բնակեցված: Թաղամասում շրջագայության ժամանակ ցուցակագրողը պարտավոր է մտնել նաև թաղամասի ներսը` թաղամասի ներսում գտնվող տների բացթողումից խուսափելու համար:
16. Յուրաքանչյուր տուն (շինություն) ցուցակում գրվում է առանձին տողով, համարների հաջորդականությամբ` նշելով տների (շինությունների) քանակը: Ընդ որում, թաղամասի (զանգվածի) ներսում գտնվող տները նշվում են համապատասխան փողոցում դրանց համարակալման կարգով:
17. Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 2-ի 1-5-րդ սյունակները լրացվում են տները (շինությունները) շրջագայելու ժամանակ: Բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի (6-7-րդ սյունակներ) վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տան համար ցուցակագրողը լրացնում է ըստ բնակարանային ֆոնդի սեփականատիրոջ կամ նրա լիազոր մարմնի կողմից տարվող սկզբնական հաշվառման տվյալների` տների տեխնիկական անձնագրերի, բնակարանային քարտերի, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տներում` դրանց սեփականատերերի կողմից ներկայացված տվյալների հիման վրա:
18. Ձև թիվ 1 քաղաքային- Աղյուսակ 2-ում լրացվում են.
1) 1-ին սյունակում` հերթական համարը:
2) 2-րդ սյունակում` պողոտայի, փողոցի, նրբանցքի, հրապարակի, անցուղու և այլնի անվանումը, ընդ որում, այդ անվանումը ցույց է տրվում մեկ անգամ` տվյալ փողոցի առաջինը գրված տան դիմաց, իսկ մյուս տների դիմաց դրվում է կրկնողության նշան (-»-):
3) 3-րդ սյունակում` տան (շինության) համարը ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ (օրինակ 7բ, 3/2 և այլն): Եթե տունը (շինությունը) բաղկացած է մի քանի մասնաշենքից կամ շինությունից, ապա յուրաքանչյուր մասնաշենք կամ շինություն տների ցուցակում գրանցվում է առանձին տողով, նշելով ընդհանուր համարը և մասնաշենքի համարը. օրինակ` 3 մասնաշենք Ա, 7 մասնաշենք Բ, 17 մասնաշենք 1:
4) 4-րդ սյունակում` կազմակերպության, հիմնարկի անվանումը, որին պատկանում է տունը (օրինակ` համատիրություն «Մարշալ Բաղրամյան», Լիազորագրային կառավարիչ Նարեկ Պողոսյան և այլն) կամ սեփականատիրոջ ազգանունը (եթե տունը պատկանում է մի քանի սեփականատերերի, ապա գրվում է նրանցից յուրաքանչյուրի ազգանունը):
5) 5-րդ սյունակում` բոլոր բնակելի և ոչ բնակելի շինությունների քանակը, որոնք առկա են տվյալ համարի տակ: Շինություն համարվում է առանձին կառույցը: Շինությունների թվում չեն ընդգրկվում տնտեսական նշանակության այն կառույցները, որոնցում, կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, բնակչություն չի կարող բնակվել նույնիսկ ժամանակավորապես:
6) 6-7-րդ սյունակներում` բնակարանների քանակի և դրանցում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները ցուցակագրողը ստանում է` համատիրություններին պատկանող տների վերաբերյալ` այդ կազմակերպություններից, հիմնարկներին և կազմակերպություններին պատկանող բնակելի տների, տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների, մանկատների, դպրոցներին կից գիշերօթիկների և գիշերօթիկ դպրոցների, հանրակացարանների, հիվանդանոցների, առողջարանների, հանգստյան տների, հյուրանոցների և այլ կազմակերպությունների կամ հիմնարկների վերաբերյալ` դրանց պարետներից, կառավարիչներից կամ վարչակազմից, իսկ քաղաքացիների սեփականություն հանդիսացող տների վերաբերյալ` դրանց սեփականատերերից: Բնակարանը, որպես առանձին բնակելի միավոր, պետք է հաշվի առնել այնպես, ինչպես այն ընդունված է բնակֆոնդը տնօրինողի կողմից:
19. Մշտական բնակչությամբ հանրակացարանային տիպի տների համար (տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպություններ, մանկատներ, դպրոցներին կից գիշերօթիկներ և գիշերօթիկ դպրոցներ և այլն) 6-րդ սյունակում գրվում է սենյակների քանակը, իսկ 7-ում` այդ սենյակներում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:
20. Հիվանդանոցներում, ծննդատներում, առողջարաններում, հանգստյան տներում, հյուրանոցներում և ժամանակավոր կացատեղ հանդիսացող այլ հիմնարկներում, որոնցում կան մշտական բնակչություն ունեցող սենյակներ (բնակարաններ), 6-րդ սյունակում նշվում է այդպիսի սենյակների (բնակարանների) քանակը, իսկ 7-ում` դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը:
21. Եթե որևէ բնակելի շենքում գտնվում է նաև հյուրանոց, հիվանդանոց և այլն, ապա 6-7-րդ սյունակներում, համապատասխանաբար, ցույց են տրվում միայն բնակելի շենքի բնակարանների քանակը և դրանցում մշտապես բնակվող բնակչության թվաքանակը, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) նշվում է, որ այդ շենքում առկա է հյուրանոց, հիվանդանոց և այլն: 8-րդ սյունակում` առկա տեղերի քանակը` բնակչության ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկներում (հիվանդանոց, հյուրանոց, հանգստյան տուն, առողջարան և այլն): 9-րդ սյունակում` «Ծանոթություն», նշումներ են կատարվում փողոցների անվանացույցերի, տների համարանիշերի բացակայության և այլնի մասին:
22. Կառուցվող բնակելի և ոչ բնակելի շինությունների համար` 3-րդ սյունակում գրառվում է տան համարը (համարի բացակայության դեպքում դրվում է գծիկ), 4-րդ սյունակում նշվում է տան սեփականատիրոջ` իրավաբանական անձի անվանումը կամ մասնավոր անձի դեպքում` նրա ազգանունն ու անունը, 5-8-րդ սյունակներում դրվում են գծիկներ, իսկ ծանոթությունում (9-րդ սյունակ) գրվում է` «Տունը կառուցվում է» կամ «Կատարված է հողահատկացում»:
23. Ցուցակագրման տեղամասի բոլոր տները (շինությունները) շրջագայելուց և ըստ բոլոր թաղամասերի (զանգվածների) ցուցակները կազմելուց հետո, ցուցակագրողը ցուցակների տվյալները համեմատում է իր տեղամասի հատակագծի հետ, որի վրա շրջագայության ժամանակ կատարվել են բոլոր փոփոխություններն ու ուղղումները: Համոզվելով, որ բոլոր տները մտցված են ցուցակում, ցուցակագրողն ըստ յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հաշվում է 3-րդ (տների քանակը` ներառյալ կառուցվող) և 5-8-րդ սյունակների հանրագումարները:
24. Այնուհետև կազմվում է Ամփոփագիր` Տեղամասի տների ցուցակների Ձև թիվ 1 քաղաքային Աղյուսակ 1-ը (ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի համար), այնտեղ լրացնելով յուրաքանչյուր ցուցակագրման թաղամասի (զանգվածի) հանրագումարները:
25. Ձև թիվ 1 քաղաքային-Աղյուսակ 1-ում լրացվում են.
1) 1-ին սյունակում` հերթական համարը,
2) 2-րդ սյունակում` թաղամասի (զանգվածի) համարը,
3) 3-6-րդ և 8-րդ սյունակները լրացվում են Աղյուսակ 2-ի 3, 5-7 համապատասխան սյունակների տվյալներից,
4) 7-րդ սյունակում նշվում է ինչպես առանձին շենքերում, այնպես էլ բնակելի շինություններում տեղակայված ժամանակավոր կացատեղ հանդիսացող հիմնարկների քանակը (Աղյուսակ 2-ի սյունակ 8),
5) 9-րդ սյունակում (Ծանոթություն) նշում է կատարվում ոչ բնակելի շինությունների մասին (Աղյուսակ 2-ի սյունակ 9):
26. Ցուցակագրողները տների ցուցակները` Ձև թիվ 1 քաղաքային (Աղյուսակ 1 և Աղյուսակ 2) ձևաթղթերը, ճշգրտված սխեմատիկ հատակագծերի հետ հանձնում են ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձին` մինչև 2011 թվականի հուլիսի 1-ը: Նշված փաստաթղթերի ստուգումից և ընդունումից հետո ցուցակագրողը և ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության տարածքային բաժնի պատասխանատու անձը ստորագրում են այն և նշում ընդունման ամսաթիվը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
2011 թվականի մարդահամարի
ընթացքում քաղաքներում և
խոշոր գյուղերում տների
(շինությունների) ցուցակները
կազմելու կարգի հրահանգի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության
2011 թվականի մարդահամար
Ձև թիվ 1 քաղաքային - Աղյուսակ 1
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Տեղամասի տների ցուցակների
Մարզ ------ Տարածաշրջան ------ Քաղաք ----- Ցուցակագրման տեղամաս ----
.____________________________________________________________.
|Հեր-|Թաղա- |Տների|Բնա- |Դրանցում |Ժամանակավոր |Ծանո-|
|թա- |մասերի|քա- |կելի | |կացատեղ |թու- |
|կան |(զանգ-|նակը |և | |հանդիսացող |թյուն|
|հա- |ված- | |ոչ | |հիմնարկների | |
|մարը|ների) | |բնա- |_______________|_____________| |
| |համար-| |կելի |բնա- |բնակչու-|քանակը|առկա | |
| |ները | |շինու-|կարան-|թյան | |տեղերի| |
| | | |թյուն-|ների |թվա- | |քանակը| |
| | | |ների |քանակը|քանակը | | | |
| | | |քանակը| |ցուցակ- | | | |
| | | | | |ների | | | |
| | | | | |կազմման | | | |
| | | | | |պահին | | | |
|____|______|_____|______|______|________|______|______|_____|
| 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. | 8. | 9.|
|____|______|_____|______|______|________|______|______|_____|
|____|______|_____|______|______|________|______|______|_____|
|____|______|_____|______|______|________|______|______|_____|
|____|______|_____|______|______|________|______|______|_____|
|___________|_____|______|______|________|______|______|_____|
|Ընդամենը | | | | | | | |
.____________________________________________________________.
Ցուցակագրող ----------------------------------------------
(ստորագրություն)
ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության ---------------------------
տարածքային բաժնի պատասխանատու (ստորագրություն)
«-----» --------------- 2011թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
2011 թվականի մարդահամարի
ընթացքում քաղաքներում և
խոշոր գյուղերում տների
(շինությունների) ցուցակները
կազմելու կարգի հրահանգի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության
2011 թվականի մարդահամար
Ձև թիվ 1 քաղաքային - Աղյուսակ 2
ՑՈՒՑԱԿ
Թաղամասի (զանգվածի) տների
Թաղամասի (զանգվածի) սահմանների նկարագրությունը
Մարզ -------------------------- -----------------------------
Տարածաշրջան ------------------- -----------------------------
Քաղաք ------------------------- -----------------------------
Ցուցակագրման տեղամաս ---------- Թաղամաս (զանգված) -----------
.___________________________________________________________
|Հեր-|Պողոտայի,|Տան |Կազմակեր- |Բնակելի|Դրանցում |
|թա- |փողոցի, |(շինու-|պության |և ոչ |_______________|_
|կան |հրա- |թյան) |անվանումը,|բնակելի|բնա- |բնակչու-|
|հա- |պարակի, |համարը |կամ |շինու- |կարան-|թյան |
|մարը|նրբանցքի,| |սեփակա- |թյուն- |ների |թվա- |
| |անցուղու | |նատիրոջ |ների |քանակը|քանակը |
| |և այլնի | |ազգանունը |քանակը | |ցուցակ- |
| |անվանումը| | | | |ների |
| | | | | | |կազմման |
| | | | | | |պահին |
|____|_________|_______|__________|_______|______|________|_
| 1. | 2. | 3. | 4. | 5. | 6. | 7. |
|____|_________|_______|__________|_______|______|________|_
|____|_________|_______|__________|_______|______|________|_
|____|_________|_______|__________|_______|______|________|_
|_________________________________|_______|______|________|_
|Ընդամենը թաղամասում (զանգվածում) | | | |
.___________________________________________________________
____________________________.
|Ժամանակավոր |Ծանոթություն|
|կացատեղ | |
|հանդիսացող | |
|հիմնարկներում| |
|առկա տեղերի | |
|քանակը | |
_|_____________|____________|
| 8. | 9. |
_|_____________|____________|
_|_____________|____________|
_|_____________|____________|
_|_____________|____________|
| | X |
____________________________.
Ցուցակագրող ----------------------------------------------
(ստորագրություն)
ՀՀ ԱՎԾ մարզային գործակալության ---------------------------
տարածքային բաժնի պատասխանատու (ստորագրություն)
«-----» --------------- 2011թ.